ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առյուծը հարձակվել է 14-ամյա աշակերտուհու վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Սարատով քաղաքում առյուծը քաղաքային ձեռնարկություններից մեկի տարածքում հարձակվել է 14-ամյա աշակերտուհու վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունը պարզաբանել է, որ գիշատիչը պահվել է Սարատովի ձեռնարկության խցերից մեկում: Անչափահասը ձեռքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները նրան ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն։

Դեպքից հետո քննիչները ստուգում են կազմակերպել։ Սարատովի քննչական վարչությունից ընդգծել են, որ դեպքի հանգամանքները պարզվում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular