ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը մեկ րոպեում 2 անգամ Գազայի հատվածը շփոթել է Ուկրաինայի հետ (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր խոսքում մեկ րոպեում երկու անգամ Գազայի հատվածը շփոթել է Ուկրաինայի հետ, հայտնում է The Guardian-ը:

ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպումից հետո հայտարարություններ է արել մամուլի համար:

Խոսելով Գազայի հատվածում պաղեստինցիների համար օդից նետվող մարդասիրական օգնության փաթեթների մասին՝ նա ասել է.«Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք միանալ Հորդանանին և մյուս ընկերներին, որոնք Ուկրաինային (Գազա) լրացուցիչ սննդամթերք և պաշարներ են տրամադրում»: 

Այնուհետև Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը «կձգտի շարունակել բացել այլ ճանապարհներ Ուկրաինայում (Գազա), ներառյալ ծովային միջանցքի հնարավորությունը՝ մեծ քանակությամբ մարդասիրական օգնություն տրամադրելու համար»:

Սպիտակ տան պաշտոնյաներն ավելի ուշ պարզաբանել են, որ ԱՄՆ նախագահն իրականում խոսում է Գազայի մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular