ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան հրապարակել է 2 տարվա ընթացքում Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ցուցակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հակամարտության երկու տարվա ընթացքում Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ամբողջական ցանկը։ Տվյալները բերված են 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիայի իշխանությունները ծախսել են 2,615 մլրդ եվրո։ Նրանք նաև 1,2 մլրդ եվրո են հատկացրել Խաղաղության եվրոպական հիմնադրամին՝ ծախսված ընդհանուր գումարը հասցնելով ավելի քան 3,8 մլրդ եվրոյի։

50 կետից բաղկացած ցանկը ներառում է տարբեր զինատեսակներ և անօդաչու համակարգեր, ինչպես նաև պաշտպանիչ սարքավորումներ և կապի միջոցներ։ Մասնավորապես, Ֆրանսիան Ուկրաինային մատակարարել է 30 CAESAR հաուբից, 1002 AT4 հակատանկային նռնականետ, 38 AMX10 RC տանկ, 250 զրահափոխադրիչ, 160 հետախուզական անօդաչու թռչող սարք։ Միևնույն ժամանակ, SCALP «օդ-երկիր» հրթիռների, Crotale, Mistral և Aster «երկիր-երկինք» հրթիռների, ինչպես նաև «Միլան» հակատանկային հրթիռների քանակի մասին տեղեկատվությունը մնացել է գաղտնի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular