ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատարը բուռն կերպով գովաբանում է Ադրբեջանին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը բուռն կերպով գովասանքի խոսքեր է հղել Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին։

«Ադրբեջանը ապագայում կդառնա ԵՄ էլեկտրաէներգիայի արտահանման հիմնական գործընկերը», - Բաքվում ասել է Սիմսոնը:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ելույթ ունենալով Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 10-րդ նախարարական հանդիպմանը և Կանաչ էներգետիկայի խորհրդատվական խորհրդի 2-րդ նախարարական հանդիպմանը, Սիմսոնը հայտարարել է, որ «Եվրոպայում ոմանք կարծում էին, որ Հարավային գազային միջանցքի առաքելությունը կատարվել է և այլեւս կարիք չկա դրա վրա ուշադրություն դարձնել»:

 

Սիմսոնը շարունակել է. «Ես միշտ տեսել եմ, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր է, և մեր համագործակցությունը դրա ընդլայնման հզոր ներուժ ունի։ Երբ ես ժամանեցի 2022 թվականի առաջին հանդիպմանը, ասացի, թե ինչպես պետք է այնպես անենք, որ մեր հարաբերությունների ողջ ներուժն ավելի լայն լինի, և այս միջանցքը նոր շուկաներ մտնի։ Մաքուր էներգիայի մասով մենք մեծացրել ենք մեր աշխատանքը, և դա այն է, ինչ եղավ»:

Նա նշել է, որ այսօր գազի հոսքը դեպի Եվրոպա անցնում է Հարավային գազային միջանցքով, և դա 46 տոկոսով ավելի է, քան 2021թ.-ին: Այդ գազը ձեռք բերելու հարցում շահագրգռված են անդամ երկրներն ու ընդլայնման թեկնածու երկրները։ Ինչպես ասացի, անցյալ տարի մենք տեսանք, որ դուք դարձաք համաեվրոպական մատակարար, և այս առումով մենք փաստացի աշխատում ենք այդ ծավալներն ավելացնելու ուղղությամբ։

Հուսով ենք, որ Ադրբեջանից ներկրվող բնական գազը կարևոր դեր կխաղա եվրոպական էներգետիկ համակարգում էներգետիկ անցման ընթացքում։ Հաշվի առնելով Ռուսաստանի աճող բռնությունը և շարունակվող չարդարացված պատերազմը, միանգամայն պարզ է, որ, փաստորեն, Եվրոպայի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները էներգետիկ ոլորտում նույնը չեն լինելու։ Որովհետև մենք տեսնում ենք, որ մենք ունենք այլ վստահելի էներգետիկ գործընկերներ, որոնցից մեկը Ադրբեջանն է։

Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Եվրամիության և Ադրբեջանի համագործակցությունը երկարաժամկետ է, այդ իսկ պատճառով Ադրբեջանն աշխատում է Հարավային գազային միջանցքի ընդլայնման ուղղությամբ։ Մենք կկրկնապատկենք գազի առևտուրը մինչև 2027 թվականը, և ամենակարևորը, Եվրամիության և Ադրբեջանի միջև ռազմավարական էներգետիկ համագործակցությունը ցույց է տալիս իր ճկունությունն ու դինամիզմը»:

Այն, որ «վստահելի գործընկերը» էթնիկ զտումներ է իրականացնում, վտարում է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությանը և սպառնում Հայաստանին նոր ագրեսիայով, Քադրի Սիմսոնին չի անհանգստացնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular