ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինտերը թողարկել է նոր մարզաշապիկ՝ Նինջա-կրիաների պատկերներով (լուսանկար)

ՍՊՈՐՏ

Միլանի «Ինտերի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ թիմն առաջիկա տնային խաղում հանդես կգա նոր մարզազգեստով, որի վրա պատկերված են «Նինջա կրիաները» մուլտֆիլմի հերոսները։ Նոր համազգեստի թողարկումը համընկնում է Paramount ընկերության նոր ֆիլմի թողարկման հետ, որը հանդիսանում է «Ինտերի» տիտղոսային հովանավորը:

«Ինտերի» ֆուտբոլիստները նոր մարզահագուստով հանդես կգան «Ջենոայի» հետ Ա Սերիայի 27-րդ տուրի առաջիկա խաղում, որը կկայանա երկուշաբթի՝ մարտի 4-ին։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:45-ին:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է Միլանի «Ինտերը»: Թիմը 26 խաղում վաստակել է 69 միավոր։ «Յուվենտուսը» զբաղեցնում է երկրորդ տեղը (57): Միլանը երրորդ տեղում է (53):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular