ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ագուերոն հերքել է կարիերան վերսկսելու մասին լուրերը

ՍՊՈՐՏ

Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն հերքել է լուրերն այն մասին, որ կարող է վերսկսել կարիերան։

Հարձակվողը կարիերան ավարտել է 2021 թվականին՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Փետրվարի 25-ին տեղեկություն էր տարածվել, որ խաղացողը կարող է պայմանագիր կնքել արգենտինական «Ինդեպենդիենտեի» հետ։

«Իհարկե, լուրերը տարածվեցին, բայց դա ճիշտ չէ։ «Ինդեպենդիենտեի» հետ պայմանագիր չեմ կնքի և չեմ մարզվի։ Երբեմն մարդիկ չափազանցնում են տեղեկատվությունը, և սա այդ դեպքերից մեկն է: Այո, իմ սրտաբանն ասել է, որ առողջությունս լավ է, բայց որպեսզի նորից մարզվեմ ու բարձր մակարդակով հանդես գամ, պետք է շատ ավելի շատ հետազոտություններ անցնեմ»,- Ագուերոյի խոսքն է մեջբերել TyC Sports-ը։

2021 թվականի հուլիսին Ագուերոն ազատ գործակալի կարգավիճակով լքել էր «Մանչեսթեր Սիթին» և պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ։ Հարձակվողը կատալոնացիների կազմում անցկացրել է 5 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ, սակայն 2021 թվականի դեկտեմբերին առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել ավարտել կարիերան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular