ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպասեք վատթարի, սա դեռ միայն սկիզբն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԵԼԻ / Ռուսական քարոզչության վառ ներկայացուցիչներից` ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, որն օրերս այցելել էր Բաքու, «Վեստի FM» ռադիոկայանի եթերում մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից:
Նա համարվում է Հայաստանի բարեկամ, ինքն էլ խոստովանել է, որ լավ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ ու երբեք դա չի թաքցրել:

Նրա խոսքով՝ Ալիևի հետ զրույցը տևել է շուրջ 2 ժամ՝ առանց տեսախցիկների: «Նա ինձ վրա լավ տպավորություն թողեց:

Հիանալի կրթված, խելացի պետական գործիչ է: Դա չի նշանակում, որ համաձայն եմ նրա դիրքորոշման հետ…»,-ասել է Սոլովյովը՝ շեշտելով, որ զրույցի ընթացքում Ալիևը վիրավորական ոչ մի արտահայտություն չի արել Հայաստանի իշխանությունների հանդեպ:

«Նույն կերպ ես խոսել եմ նաև Հայաստանի նախագահի՝ Սերժ Սարգսյանի հետ: Յուրաքանչյուրն ունի կոշտ դիրքորոշում, սակայն նրանք չեն անցնում նրբանկատության սահմանները»,-հավելել է հաղորդավարը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular