ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չորս գրանդ ակումբ հետաքրքրված է Ինձագիի ծառայություններով

ՍՊՈՐՏ

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» և Անգլիայի Պրեմիեր լիգայի երեք թոփ ակումբներ։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։

Աղբյուրի համաձայն՝ իտալացի մասնագետը գրավել է ոչ միայն «Բարսելոնայի», այլև «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» ուշադրությունը։ Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի վերջում մերսիսայդյան ակումբը կլքի Յուրգեն Կլոպը, ով թիմը գլխավորում է 2015 թվականի հոկտեմբերից։

Ինձագին միլանյան թիմի ղեկը ստանձնել է 2021 թվականին։

Սիմոնեի գործող պայմանագիրն իտալական գրանդի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular