ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեսսին, Ջոկովիչը և Վերստապենը Laureus-ի հավակնորդներն են աշխարհի լավագույն մարզիկի համար

ՍՊՈՐՏ

Հայտնի են դարձել Laureus-ի տարվա լավագույն մարզիկ մրցանակի հավակնորդները։ Մրցանակի մամուլի ծառայությունն իր սոցիալական ցանցերում հրապարակել է վեց հավակնորդների ցուցակը.

Լիոնել Մեսսի (Ինտեր Մայամիի և Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ);

Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթիի և Նորվեգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ);

Նովակ Ջոկովիչ (սերբ թենիսիստ);

Արման Դյուպլանտիս (շվեդ ձողացատկորդ);

Նոա Լայլս (ամերիկացի թեթև ատլետ);

Մաքս Վերստապեն (հոլանդացի ավտոարշավորդ).

Հիշեցնենք, որ նախորդ տարի Laureus-ի վարկածով տարվա մարզիկ էր ճանաչվել Լիոնել Մեսսին, իսկ նախորդ տարի՝ Մաքս Վերստապենը։ Ընդհանուր առմամբ, Մեսսին իր կարիերայի ընթացքում երկու անգամ է շահել այս մրցանակը (2023 և 2020 թվականներին)։

2020 թվականին ֆուտբոլիստը մրցանակը կիսել է Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ։

 

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular