Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը նորանոր արհավիրքների է բախվելու. Արշակ Կարապետյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը լուրջ հետևանքներ կարող է ունենալ, այս արձանագրումն արվել է բազմիցս, արվել է հնարավոր բոլոր մասնագետների կողմից։

Գործող իշխանությունները, հատկապես վերջին օրերին, անցել են բացահայտ առճակատման Ռուսաստանի հետ՝ ընդհուպ Փաշինյանը «Ֆրանս 24» հեռուստաալիքի եթերում հնարավոր բոլոր մեղքերն է հասցեագրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ նշելով, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը։
Հակառուսական իր դրսևորումներում Փաշինյանն ավելի հեռուն է գնացել և նոր մեղադրանքներ հասցեագրել Ռուսաստանին։

Մյունխենի գագաթաժողովից հետո, Փարիզ մեկնելով, ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն այլևս լիովին անցել է արևմտյան հովանավորների վերահսկողության տակ։ Եթե մինչ այդ երբեմն հաջողվում էր ինչ-ինչ հարցերում խուսանավել և մանևրել, ապա այլևս նա այդ հնարավորությունը չունի։ Արևմուտքում հրաշալի հասկանում են, որ Փաշինյանն անվստահելի գործընկեր է, նրան չեն կարողանալու պահել իրենց հնարավորությունների տիրույթում, եթե ամբողջությամբ չփչացնեն և չմտցնեն իրենց վերահսկողության տակ։

Պաշտոնական Փարիզը, պաշտոնական Վաշինգտոնը և պաշտոնական Բրյուսելը հրաշալի հասկանում են, թե ով է իրականում Նիկոլ Փաշինյանը, ինչ կարելի էր սպասել նրա կողմից և ինչ է պետք անել Հայաստանը վերջնականապես իրենց ձեռքը գցելու համար, ուստի և Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն թելում է նրանց թելը։

Իրավիճակը գնալով չափազանց վտանգավոր է դառնում Հայաստանի համար։ Ռուսաստանը, որ այժմ զբաղված է Ուկրաինայում պատերազմով, բնականաբար չի կարող անհրաժեշտ ռեսուրսներ ներգրավել Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահելու համար։ Դրա համար էլ, ի դեպ, ռազմավարական ընկերության պայմանագիր է կնքել թե՛ Ադրբեջանի հետ, թե՛ այն վաղուց ուներ նաև Հայաստանի հետ, այդ կերպ կարծելով, թե կկարողանա պահպանել Հարավային Կովկասի հանդարտ իրավիճակը մինչ զբաղված է Ուկրաինայում։ Արևմուտքի համար, սակայն խիստ անհրաժեշտություն է Ռուսաստանի դեմ նոր ճակատներ բացելու, և ճակատներից մեկը, ինչպես ակնհայտորեն երևում է ՝ Հայաստանն է։

Մեր հարևան անմիջական երկիրը ՆԱՏՕ-ից Թուրքիան է, որը Ռուսատանի խնդիրների դեպքում, վերջապես իրեն կզգա տարածաշրջանում միակը և չի լինի որևէ զսպող մեխանիզմ՝ նրան իր նպատակներից հեռու պահելու համար։
Ե՛վ ԵՄ-ն և՛ ԱՄՆ-ն ընդամենը հնարավոր հարձակումների, էսկալացիաների դեպքում հերթապահ հայտարարություններ կանեն, կդատապարտեն ռազմական գործողությունները, բայց ոչ ավելին՝ ընդհակառակը ծածուկ ուրախանալով Հարավային Կովկասից Ռուսաստանին հեռացնելու հարցը գլուխ բերելու համար։ Արդյունքում հերթական անգամ ոտատակ է գնալու Հայաստանի Հանրապետության բնակչությունը։

Իդեպ վերջերս լուրեր տարածվեցին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին այցելելու է Հայաստան։ Ինչը փորձագետների կարծիքով Հայաստանի համար թե քաղաքական, թե տնտեսական առումով շատ վատ հետևանքներ կունենա։

Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը բազմիցս նշել է այս վտանգների մասին, ասել, որ Հայաստանն իր դիրքերն ամրացնելու մի ուղի ունի՝ այն է Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմավարական դաշինք կնքելու տարածաշրջանում ոչ թե Արևմուտքի, այլ իր մերձավոր դաշնակիցների ազդեցությունը բարձրացնելու, այդ կերպ սեփական անվտանգությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու մեջ է, այլապես Հայաստանը նորանոր արհավիրքների է բախվելու։

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ ԱբրահամյանԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲավականին մեծ գումարներ ծախսելով՝ մենք չստացանք բարեփոխված ոստիկանություն. ՄելքոնյանՀայաստանի վերացումը իր համար շահավետ է, քանի որ այդ դեպքում իրեն ոչ մեկ չի դատի․ քաղաքագետի գնահատականը՝ երկրի ներկա իրավիճակի վերաբերյալՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. ԶախարովաԻրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՆեթանյահուն խիղճ չունի. ԷրդողանՄարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասինՌոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնականԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել
Ամենադիտված