ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ». Փաշինյանը ուկրաինական հակամարտության կողմ է ընտրել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Gazeta.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասել է, որ Երևանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ 

«Ես վաղուց եմ ասել, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում։ Եվ դա մեր անկեղծ դիրքորոշումն է։ Մեզ շատ ցավ է պատճառում այն, որ չենք կարող ազդել այդ իրավիճակի վրա։ Ուկրաինացի ժողովուրդը մեզ համար բարեկամ ժողովուրդ է», ասել է նա։ Ինչպես հիշեցրել է վարչապետը, 1991 թվականին Խորհրդային Միության նախկին հանրապետությունները, ներառյալ Ռուսաստանը և Ուկրաինան, ստորագրել են Ալմա-Աթայի հռչակագիրը` ճանաչելով միմյանց սահմանները: Փաշինյանը այդ փաստաթուղթն անվանել է «Հանրապետությունների տարածքային ամբողջականության ճանաչում»։ «Եվ նույն տրամաբանությունը գործում է Ուկրաինայի հարցում։ Հռչակագիրը վերաբերում է բոլորին: Իսկ եթե քանդենք դա, ապա ամեն ինչ կարող է փլուզվել»,- նշել է Փաշինյանը։

Վլադիմիր Պուտինը դեկտեմբերին կայացած «Տարվա արդյունքներ» ասուլիսում ասել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքի բոլոր բնակիչները միշտ ռուսամետ են եղել, քանի որ այդ տարածքները պատմականորեն ռուսական են։ Նախագահի խոսքով, «Թուրքիայում լավ գիտեն», որ ռուս-թուրքական պատերազմների արդյունքում Սևծովյան տարածաշրջանի տարածքը անցել է Ռուսաստանին, եւ Ուկրաինան այդ հողերի հետ կապ չունի, նաև Օդեսան է ռուսական քաղաք։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով Վլադիմիր Լենինը «ամեն ինչ փոխանցել է Ուկրաինային Խորհրդային Միության ձևավորման ժամանակ»։

«Մենք դրա հետ հաշտվեցինք Խորհրդային Միության փլուզումից հետո և պատրաստ էինք ապրել նման պարադիգմում։ Բայց այդ հատվածը՝ հարավ-արևելքը, ռուսամետ է։ Սա կարևոր էր մեզ համար։ Դա բոլորը լավ գիտեն, բայց ամենատարբեր պատմական անհեթեթություններ են հորինել»,- ասել է Պուտինը:

Ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում էլ ՌԴ նախագահը ևս մեկ անգամ բացատրել է իր դիրքորոշումը, ըստ որի` ԽՍՀՄ փլուզումից հետո Ուկրաինան Ռուսաստանից նվեր է ստացել հսկայական թվով տարածքներ, որոնք նրա հետ կապ չունեին»։

Գերմանիայում կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետը հայտարարել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հանրապետության տարածքով անցնող տրանսպորտային հաղորդակցությունները ռուսական կողմի վերահսկելու կետի բացակայության մասին։ «Եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա այնպիսի բան, որ Ռուսաստանը կարող է ինչ որ բան վերահսկել մեր տարածքում։ Ադրբեջանն ու Ռուսաստանը, փաստորեն, ամբողջությամբ խախտելով իրենց պարտավորությունները պատռել ու դեն են նետել այդ փաստաթղթի մյուս կետերը»,- ընդգծել է Փաշինյանը։

Միաժամանակ, նա Լեռնային Ղարաբաղից հայերի ամբողջական դուրսբերման համար պատասխանատվությունը դրել է ռուսական խաղաղապահ զորախմբի վրա։

Ինչպես վերջերս ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրամիությունը և Երևանը որոշեցին սկսել իրենց գործընկերության ընդլայնումը։ Նա նշել է, որ անցյալ տարի Հայաստանը պատրաստակամություն է հայտնել շարժվել դեպի ԵՄ, որից հետո սկսվել է հարաբերությունների ամրապնդման ուղիների մշակումը։

Վերջին իրադարձությունների թվում, որոնք կարող են վկայել Երևանի և Մոսկվայի հարաբերությունների փոփոխության մասին, «Ապագայի խաղեր - 2024» միջազգային մրցաշարին մասնակցելուց  Հայաստանի  հրաժարվելն է, բացի դա`  փետրվարի սկզբին Փաշինյանը նաև հայտարարել էր  «օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների» առկայության մասին, որոնց պատճառով Ռուսաստանի Դաշնությունը չի կարող լինել հանրապետության առանցքային գործընկերը պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտներում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular