Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հանցագործությունների զոհերի աջակցության համաշխարհային օր, Հայաստան՝ Վարդանանց տոն, Եգիպտոս՝ Միասանության օր, Հնդկաստան՝ Մայրության օր, Կատար՝ Էմիրի թագադրման օր, Ղրղզստան՝ Կադաստրի աշխատողների օր, Ճապոնիա՝ Կատվի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1909 - ծնվել է  խորհրդային բանակի հայ գեներալ-մայոր Տարաս Թուսուզյանը։

1920- Խանքենդիում  ադրբեջանցի զինվորականների կողմից սկսվել է հայ բնակչության ջարդեր, որի արդյունքում զոհվել է մոտ 400 հայ։

1938– ծնվել է նշանավոր ռեժիսոր-վավերագրող Արտավազդ Փելեշյանը:

1940– ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 1-3 գումարումների պատգամավոր Արշակ Սադոյանը:

1944 - ծնվել է  ամերիկահայ իրավաբան Ռոբերտ Ջորջ Քարդաշյանը, որը հայտնի է դարձել հայտնի ամերիկյան ֆուտբոլիստ Օ Ջեյ Սիմփսոնի գործը հաղթելով։

1952– ծնվել է ամերիկահայ տիեզերագնաց-օդաչու, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը:

1988– Արցախյան ազատամարտի ժամանակ սկսվել է Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվել է Բաքվի և Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերի հայ բնակչության ջարդով ու բռնի տեղահանության գործողություններով:

1993-ադրբեջանցի սպա Սուրատ Հուսեյնովը Գյանջայում հակակառավարական ապստամբություն է բարձրացրել։

2001-տեղացած առատ ձյան պատճառով ձյան ծածկույթի բարձրությունն Ապարանում հասել է մինչև 84 սմ-ի, մյուս տարածաշրջաններում եղել է 30 սմ-ից ավելի: Փակվել են հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները։

2005-Ադրբեջանի մաքսային ծառայության և տրանսպորտի նախարարության համատեղ ստուգումներից հետո բեռնաթափվել է շուրջ 200 վագոն, որոնք Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան էին տեղափոխում նավթամթերք և վառելիք: 

2007- Հունգարիայի Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ անփոփոխ է թողել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ առաջին ատյանի դատարանի վճիռը` ցմահ բանտարկություն առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի:

2008- Ազատության հրապարակի ցույցին հայտնված Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ ինքն արդեն նախկին դատախազ է:

2014 - վախճանվել է  աստղագետ, ֆիզիկոս, գրող, նկարիչ Գրիգոր Գուրզադյանը։

2018- Հոլլանդիայի խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:

2022- Ռուսաստանը և Ադրբեջանը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1512 –վախճանվել է  իսպանացի քարտեզագիր, բնախույզ Ամերիգո Վեսպուչին։

1632 —Գալիլեո Գալիլեյը հրապարակել է իր ամենակարևոր աշխատանքը՝ «Երկխոսություն աշխարհի պտոլոմեյան և կոպերնիկոսյան երկու կարևորագույն համակարգերի մասին» աշխատությունը, որը կարևոր ազդեցություն է ունեցել աստղագիտության հետագա զարգացման վրա։

1732 –ծնվել է  Միացյալ Նահանգների 1-ին նախագահ Ջորջ Վաշինգտոնը։

1788 - ծնվել է  գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը։

1797 —առաջին կոալիցիայի պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Հեղափոխական Ֆրանսիայի Ֆիշգարդյան ներխուժումը Մեծ Բրիտանիայի տարածք, որն անգլիական պատմության մեջ մտել է որպես «վերջին ներխուժում բրիտանական կղզիներ»։

1810 - ծնվել է  լեհ դաշնակահար և կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը։

1819 —Վաշինգտոնում ստորագրվել է Ադամս-Օնիսի պայմանագիրը, համաձայն որի Ֆլորիդան Իսպանիայից անցել է ԱՄՆ-ին (վաճառվել է 5 միլիոն դոլլարով)։

1828- Ֆրիդրիխ Վյոլերը հայտարարել է, որ անօրգանական նյութերից սինթեզել է օրգանական նյութ՝ միզաթթու։

1840 - ծնվել է  գերմանացի քաղաքական գործիչ Ավգուստ Բեբելը։

1848 —Փարիզում սկսվել է բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն, որը բերել է Հունիսյան միապետության անկման։

 1875- վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Կամիլ Կորոն։

-վախճանվել է շոտլանդացի երկրաբան Չարլզ Լայելը։

1941– վախճանվել է կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բանտինգը, որն ինսուլինի հայտնաբերման համար ստացել է նոբելյան մրցանակ:

1942 - վախճանվել է  ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգը։

1946-բժիշկ Զելման Վակսմանը հայտնագործել է ստրեպտոմիցին հակաբիոտիկը։

1958-կնքվել է պայմանագիր, համաձայն որի Մեծ Բրիտանիան թույլատրել է իր տարածքում տեղակայել ամերիկյան միջուկային զենք։

1962 - ծնվել է  հայտնի ավստալիացի բնագետ Սթիվ Իրվինը։

1974– ծնվել է անգլիացի երգիչ և երաժիշտ, նախկին զինվորական Ջեյմս Բլանտը:

1979 - Սենթ Լյուսիան ստացել է անկախություն Միացյալ Թագավորությունից։

1980 - վախճանվել է  ավստրիացի բանաստեղծ, դրամատուրգ Օսկար Կոկոշկան։

2011– թողարկվել է Վինդոուզ-7 օպերացիոն համակարգի վերջին տարբերակը:

2014 —Գերագույն ռադայի որոշմամբ Ուկրաինայի 4-րդ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարվել է սահմանադրական պարտականությունների կատարումից  ինքնամեկուսացված։

2020-Պորտուգալիան օրինականացրել է էվթանազիան:

Կ. Խաչիկյան

Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար
Ամենադիտված