Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակոբ Հակոբյանը պարտվելուց հետո ետ է վերցրել գյուղին տրամադրած «Ուազ»-ը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի մեջ ընդգրկված Հաղարծին համայնքին նախընտրական շրջանում տրամադրած «Ուազ» տեսակի ավտոմեքենան ետ է վերցրել, քանի որ պարտվել է ԱԺ ընտրություններում:

Armtimes.com-ի այս տեղեկությունը հաստատեց Հաղարծին համայնքի ներկայացուցիչ Գեւորգ Թամրազյանը, որի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:

- Պարոն Թամրազյան, տեղեկություն ունենք, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր կողմից համայնքի տրամադրված «Ուազ» տեսակի ավտոմեքենան ետ է վերցվել: Ճի՞շտ է այդ լուրը:

- Ճիշտ է:

- Ե՞րբ է ետ վերցրել:

- Նախորդ շաբաթ, երեւի հինգշաբթի:

- Ետ վերցնելու հիմնավորումը ո՞րն է եղել:

- Ճիշտն ասած, վերցնելուց ինձ չեն հարցրել, իրենց աշխատողներին ուղարկել են, իմացել են որտեղ է կանգնում այդ մեքենան: Մեր աշխատողի բակում է եղել այդ մեքենան, եկել են քշել, տարել: Հիմնավորումը, բնական է, գիտեք երեւի՝ չընտրվելու հետ կապված նեղվածության պահ կա: Անձամբ ինձ չի զանգել Հակոբյանը, բացարձակ:

- Ի՞նչ վիճակում է եղել մեքենան, նո՞ր էր, հնամա՞շ էր:

-Չէ, հնամաշ մեքենա է եղել: Դիլիջանում իրենք օբյեկտ ունեն, այդտեղից են տված եղել:

- Ի՞նչ նպատակով էր օգտագործվում:

- Համայնքի խմելու ջրի ներքին ցանցն ու կոյուղագծերը սպասարկվում է համայնքի կողմից: Չենք ունեցել ոչ մի տեսակի տրանսպորտային միջոց, ուղղակի խնդրել էինք այն ժամանակ, որ տրամադրի, որ մեր վարորդը, եռակցողն իրենց գործիքները մեքենայով տեղափոխեն, կարողանան պահել համակարգը:

Ե՞րբ էր տրամադրվել մեքենան:

- Օրը չեմ կարող հիշել, բայց նախընտրական շրջանում էր:

- Մոտ մեկ ամի՞ս:

- Կարելի է ասել՝ մոտ մեկ ամիս:

Նշենք, որ թիվ 13 ընտրատարածքում, որն ընդգրկում է Տավուշի մարզը, ՀՀԿ-ի թեկնածուները բոլորը միասին վերցրած ստացել են 34 հազար 237 ձայն: Այստեղ առաջատարներն էին՝ Գրիգոր Ավալյանը (17 հազար 113 ձայն), Հակոբ Հակոբյանը (8 հազար 90) եւ Կարեն Նազարյանը (3 հազար 712): Այդուհանդերձ թիվ 13 ընտրատարածքին բաժին է հասել ընդամենը մեկ մանդատ եւ Հակոբ Հակոբյանը հնարավորություն չի ունեցել կրկին պատգամավոր դառնալ:

Վիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան
Ամենադիտված