ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


MI6-ի ղեկավարի հետ հանդիպման առաջին «պտուղները». նոր հարված՝ հայ-ռուսական հարաբերություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են, Ռուսաստանը կշարունակի համառորեն բացատրել իր ճշմարտացիությունը: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Ուկրաինայի պատերազմի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ «Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, դա գաղտնիք չէ», - ասել է Պեսկովը։ «Հետևաբար, սա մեր հայ բարեկամների հայտնի դիրքորոշումն է, մենք համաձայն չենք նրանց հետ և համառորեն կշարունակենք բացատրել մեր իրավացիությունը», - ընդգծել է ՌԴ նախագահի խոսնակը։ Հիշեցնենք, որ Գերմանիայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել էր, որ Երևանն Ուկրաինայի հարցում Մոսկվայի դաշնակիցը չէ։ «Մենք Ալմաթիի հռչակագիրն ընդունում ենք, բայց Ալմաթիի հռչակագիրը միայն մեզ համար չէ։ Ալմաթիի հռչակագիրն ընդունել են Խորհրդային Միության 13 հանրապետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը և Ուկրաինան։ Ուկրաինայի հարցում մեր ընկալումն այդ է, որ Ալմաթիի հռչակագիրն է հիմքը մեր անկախությունները ճանաչելու, տարածքային ամբողջականությունները ճանաչելու։ Նույնը մեր տրամաբանությամբ պետք է գործի Ուկրաինայի դեպքում, որովհետև այդ թուղթը վերաբերում է բոլորիս, և եթե դա քանդում ենք, ուրեմն կարող է քանդվել ամեն ինչ»,-  հայտարարել է վարչապետը։ Ի՞նչ է սրանով ցանկացել ասել Փաշինյանը: Այն, որ Կրեմլը Հայաստանի, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ Փաշինյանի օրինակով պետք է վերադառնա Բելովեժսկյան համաձայնություններին և 1991 թվականի սահմաններին:

Ուշագրավ է, որ ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավարը նման հայտարարություններ անում է բրիտանական Մի-6-ի ղեկավար  Ռիչարդ Մուրի հետ հանդիպումից անմիջապես հետո: Գաղտնիք չէ, թե ով է վերջինս: Մուրը Թուրքիայի ու անձամբ Էրդողանի մտերիմ ընկեր, հակահայկական, հակառուսական, հակաիրանական քաղաքականության գլխավոր ճարտարապետներից մեկն է։ Ռիչարդ Մուրը մինչ նոր նշանակումը (2020թ․ հուլիս) զբաղեցրել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը։ Ռիչարդ Մուրն առաջինն է հայտարարել, որ Կովկասում և Թուրքիայիում պետք է իրար հետ լինել ռեգիոնալ մի անկլավ, դա պետք է ղեկավարի Թուրքիան․ դա իր կարծիքն է ու դա հրապարակել է ռուսական և անգլիական  լրատվամիջոցներում և մի մասով էլ՝ թուրքականաններում: Ահա այս պաշտոնյայի հետ փակ հանդիպումից հետո Փաշինյանը մեկ անգամ ևս կրկնում է, որ Հայաստանը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, մի դեպքում, երբ պարզից էլ պարզ է, որ նմանատիպ վարքագիծը լարելու է հայ-ռուսական հարաբերությունները և նմանատիպ հայտարարությունների համար Փաշինյանից, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ Հայաստանից պատասխան են պահանջելու: Ուշագրավ է, որ Փաշինյանը, կարծես թե, ցանկանում է Հռոմի պապից էլ կաթոլիկ երևալ, բանն այն է, որ Ավդեևկայի անկումից հետո անգամ արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներն են փոխել իրենց դիրքորոշումը և նրանցից ոչ մեկը՝ ո՛չ Շառլ Միշելը, ո՛չ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը, ո՛չ Գերմանիայի կանցլեր Շոլցը բացահայտ չեն հայտարարում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին՝ գիտակցելով, որ անգամ եղածը պահելը Կիևի համար հրաշքին հավասար է լինելու: Ահա այս իրավիճակում Փաշինյանը, թերևս ոգեշնչված լինելով արևմտյան կուրատորների հորդորներից, նոր հարված է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին՝ փոխարենը Արևմուտքից չստանալով ոչինչ, հերթական անգամ վտանգելով ՀՀ անվտանգությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular