ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կետ ձկան համաշխարհային օր, Թուրքմենստան՝ Դրոշի օր, Իսլանդիա՝ Կանանց օր, Հայաստան՝ Գիրք նվիրելու օր, Հնդկաստան՝ Շիվաջիի օր, Մեքսիկա՝ Զինված ուժերի օր, Կիրգիզիա՝ ֆինանսական ոստիկանության օր, Թուրքմենիա՝ Պետական դրոշի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1851- Թավրիզում հիմնադրվել է Արամյան դպրոցը։

1869 - ծնվել է  գրող ու բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

1878– կնքվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվել է բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում։

1885 - ծնվել է  կինոդերասան, սպա Արշավիր Շահխաթունին։

1928– վախճանվել է նշանավոր ռազմական գործիչ, գեներալ Թովմաս Նազարբեկյանը։

1946 - ծնվել է  ֆրանսահայ դիզայներ Ալեն Մանուկյանը։

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հյուսիսային Կորեայի, Հարավային Կորեայի և Մոնղոլիայի հետ։

1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ առաջին անգամ օդում հայտնվել են ադրբեջանական ուղղաթիռներ, որոնք հարվածներ են հասցրել Կարագալի գյուղի դիրքերի վրա։

2003- հայտարարվել է, որ Հայաստանի նախագահական չորրորդ ընտրություններում երկրորդ փուլ են դուրս եկել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ընդդիմության միացյալ թեկնածու Ստեփան Դեմիրճյանը։

2004-Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։

-նախագահ Քոչարյանը Լարիսա Ալավերդյանին նշանակել է Մարդու իրավունքների պաշտպան:

2008-տեղի են ունեցել  Հայաստանի նախագահական ընտրությունները։ Ընտրություններին մասնակցած 9 թեկնածուների մեջ են եղել ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը և վարչապետ Սերժ Սարգսյանը, առաջին փուլով նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։

2013-տեղի են ունեցել  Հայաստանի նախագահական ընտրությունները։ Նախնական արդյունքների համաձայն Սերժ Սարգսյանը վերընտրվել է ստանալով քվեների 58,64 %-ը, Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է 36,75 % քվե:

2020-վախճանվել է դերասան, ռեժիսյոր և սցենարիս Երվանդ Մանարյանը:

2022-Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

197– տեղի է ունեցել Լուգդունի ճակատամարտը Հին Հռոմի կայսրեր Կլոդիուս Ալբինուսի և Սեպտիմիուս Սևերուսի միջև, որի արդյունքում Կլոդիուս Ալբինուսը սպանվել է։

356 - Կոստանդիոս 2-րդ կայսեր հրամանագրով Հռոմում փակվել են հեթանոսական տաճարները:

1473 —ծնվել է գերմանացի աստղագետ, մաթեմատիկոս, մեխանիկ, աշխարհի հելիոցենտրիկ կառուցվածքի վարկածի հեղինակ Նիկոլայ Կոպերնիկոսը։

1525 —ծնվել է հոլլանդացի և ֆրանսիացի բուսաբան, սոխուկային բույսերի հոլլանդական արդյունաբերության հիմնադիր Կարլ Կլուզիսը։

1743 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Լուիջի Բոկերինին։

1800 —Նապոլեոն 1-ին Բոնապարտը հայտարարել է իրեն Ֆրանսիայի առաջին կոնսուլ։

1855 —ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ Ուրբեն Լեվերյեն Փարիզի գիտությունների ակադեմիայում ներկայացրել է աշխարհում առաջին եղանակի քարտեզը, որն իրենից ներկայացրել է առավոտյան եղանակի կանխատեսում Եվրոպայի համար։

1878 —ամերիկացի գյուտարար Թոմաս էդիսոնն արտոնագրել է Ֆոնոգրաֆը։

1897 –վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս Կարլ Վեյերշտրասը։

1905– սկսվել է Մուկդենյան ճակատամարտը, որը ռուս-ճապոնական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է։

1915– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Դարդանելյան գործողությունը։

1928-տեղի է ունեցել երկրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը (Սանկտ Մորից, Շվեյցարիա):

1938 —վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս էդմունդ Լանդաուն, որը զգալի ավանդ ունի թվերի տեսության ստեղծման գործում։

 1948 - ծնվել է  անգլիացի կիթառահար Թոնի Այոմին։

1951– վախճանվել է ֆրանսիացի գրող, դրամատուրգ, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդը։

1954 - Ղրիմի մարզը Ռուսաստանի կազմից փոխանցվել է Ուկրաինայի կազմ։

1981 - ծնվել է ռուս երգիչ-երգահան Վիտասը։

1984-տեղի է ունեցել  14-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը (Սարաևո, Հարավսլավիա)։

1986– տիեզերք է ուղարկվել «Միր» խորհրդային ուղեծրային կայանը։

2000-վախճանվել է քաղաքական գործիչ, պրոֆեսոր Սանկտ-Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակը։

2003 —Կերմանի մոտ (Իրան) վթարվել է Իսլամական Հեղափոխության Պահապանների  Ил-76МД ինքնաթիռը, զոհվել է 275 մարդ։

2006 - Մեքսիկայում ածխահանքում մեթանի պայթյունից զոհվել է 65 ածխահատ:

2008-տեղի է ունեցել բազմանպատակ կործանիչ Су-35БМ-ի առաջին թռիչքը։

-Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն հայտարարել է մեծ քաղաքականությունից իր հեռանալու մասին։

2019 - վախճանվել է գերմանացի մոդելյեր, լուսանկարիչ, կոլեկցիոներ և հրատարակիչ Կարլ Լագերֆելդը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular