ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոման կարող է նոր սեփականատեր ունենալ

ՍՊՈՐՏ

Սաուդյան Արաբիայից ներդրողները ցանկանում են գնել իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը, հայտնում է La Repubblica-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև բանակցություններն արդեն սկսվել են, հռոմեական ակումբի ներկայացուցիչը գտնվում է Ռիադում։

Սաուդյան Արաբիայի ներդրողները պատրաստ են 900 միլիոն եվրո առաջարկել ակումբի համար, ինչպես նաև ևս 300 միլիոն եվրո հատկացնել նոր մարզադաշտի կառուցման համար։

«Ռոմայի» սեփականատերերից մեկը կարող է լինել Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը, որին պատկանում է անգլիական «Նյուքասլը»:

 

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular