Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի համար անընդունելի է «միջանցքային» որևէ տրամաբանություն․ Միրզոյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 7-ին Հաագայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կլոր-սեղան քննարկման է մասնակցել Նիդերլանդների Թագավորության հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ և լրագրող-վերլուծաբաններ։

Քննարկման ընթացքում նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացքին. նախարար Միրզոյանը նշել է մի կողմից՝ նախագծի համաձայնեցման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացված քայլերն ու առաջարկները, մյուս կողմից՝ Ադրբեջանի՝ գործընթացը ձգձգելու և առավելապաշտական նկրտումները:

Նախարար Միրզոյանը շեշտել է տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման և Ալմա-Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ԳՇ ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի համար առավելագույն որոշակիության ապահովման անհրաժեշտությունը։ Տարածաշրջանային տրանսպորտային ու տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում ՀՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է «միջանցքային» որևէ տրամաբանության անընդունելիությունը ՀՀ համար և բազմիցս հնչեցրած պատրաստակամությունն ապահովել անհրաժեշտ դյուրացված մեխանիզմներ, որոնք կգործեն բացառապես ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին, այն է՝ Հյուսիսը Հարավի և Արևելքը Արևմուտքի հետ կապող արդյունավետ ուղիների ու պայմանների ստեղծմանը՝ նաև որպես Հարավային Կովկասում կայունության ապահովման յուրովի երաշխիք:

Նախարար Միրզոյանը նաև պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերի: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը՝ նախարարը նշել է, որ եվրոպական ինտեգրացիոն կառույցի հետ ՀՀ հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա, ներառում են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը, ինչպես նաև համագործակցության նոր ուղղությունների զարգացումը:

Նախարար Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով իրենց հայրենիքից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերին:

ԱՄՆ-ն Ուկրաինան մոտեցնում է ՆԱՏՕ-ին, այնուհետև նրան կմտցնի դաշինքի մեջ. ԲլինկենԱնահիտ Ավանեսյանը դարձյալ պարտվել է դատարանումԱյս պայքարը նյութական ակնկալիք չունենալու պայքար է․ միայն հայրենիք և պատիվ ունենք ստանալու այս պայքարից․ Բագրատ ՍրբազանԵթե Վրաստանը ցանկանում է միանալ ԵՄ-ին, նրանք պետք է հարգեն օրենքի գերակայության և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները․ ՄիշելԱյսօր ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում` այս իշխանության ձեռքում. Ավետիսյան (տեսանյութ)Եթե մեր հանրության հարյուր հազարավոր անդամներ հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել․ Ռադիկ ՄարտիրոսյանՎարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. այսօր նա ամենաբարձր վարկանիշն ունի․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի խոսնակի հետ․ քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըԶելենսկին զուտ ավատար է, երկիրն այլ տեղից է կառավարվում․ Ուկրաինացի քաղաքական գործիչԵկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ. Անդրանիկ Թեւանյան (վիդեո)Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը վերահսկողության տակ է վերցրելՑավում եմ, որ ազնվությունը և պարկեշտությունը ներկայացվում է, որպես դասալքություն․ ԱդոնցԽաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցը, կարմիրբերետավորների կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով, ստացել է ոտքի կոտրվածքՔավության նոխազի փնտրտուքներովՄոբիլիզացիայի մասին խոսք չկա. ՌԴ ՊՆ ղեկավարի թեկնածուՌուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. ԲորտնիկովՌուս սահմանապահները կմնան Հայաստանում․ ՌԴ ԱԴԾ ղեկավար Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբըԲացառիկ տեսանյութ․ Բագրատ սրբազանը՝ մետրոյով երթևեկելիս Հարբած տղամարդիկ ծեծել են դպրոցականներին․ ի՞նչ է հայտնի (տեսանյութ) Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ ՇՏԱՊ. «Հայաքվեն» գնում է Գլխավոր դատախազություն Ռուբլին թանկացել էԵ՞րբ կգա մի օր, երբ կմնա մի օր. Աշոտյանի գործով հերթական դատավարությունից հետո Աշոտյանի իսկ բարձրացրած հարցն ուղղվեց Աշոտյանին։ Պատասխանեց․ «Երբ մոտեցնենք այդ օրը։ Այդ օրը կախարդական օր չէ, այդ օրը մարդկանց քրտինքով, պայքարով, կռվով է գալիս, ազնվությամՄեր երկրի վրա 6 տարի առաջ դրված սատանեկան խաղադրույքի դեմ կարելի է պայքարել նաև խաչով, բայց միայն խաչակնքվելը քիչ է. Աշոտյան «Բիրտ ուժ». ինչը չի տեսնում ՆԳՆ խոսնակը, փաստում է իրավապաշտպանըԺամը 13:30-ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 63 մասնակից Բաքվի դատարանը երկարաձգել է ապօրինի բանտարկված Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը Հայտնաբերվել է սառը զենք․ քրեական հետապնդում է հարուցվել Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզումԱնձրև,կարկուտ,ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանի կողմից հայկական պետականությունը քանդելը. ինչո՞ւ է Ռուսաստանը զորքերը դուրս բերումՀայտնի է ում անունն են տալու Մելիքյանները իրենց փոքրիկինՈւկրաինական ԱԹՍ-ն Ռուսաստանում հարվածել է գնացքին. պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ) Ֆրանսիական քոլեջում դռները փակել են և թույլ չեն տալիս ուսանողներին միանալ դասադուլին. «Ազգային ճակատ» Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներինՈստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումը Ալիևը նոր հայտարարություն է արելՄբապեն հուզիչ գրառում է կատարել ՊՍԺ-ից հեռանալու կապակցությամբ Հայաստանի հետ սահմանազատման վերաբերյալ համաձայնագիրը քայլ է ճիշտ ուղղությամբ. ԵԱՀԿ գործող նախագահը՝ Բաքվում Պուտինը Պատրուշևին նշանակել է իր օգնական Վալեում անհետ կորած կնոջը մահացած են գտել «Ոսկե գնդակի» նոր ֆավորիտները. Վինիսիուսը գլխավորում է Goal-ի վարկանիշային նոր աղյուսակը Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով Կարմիր բերետավորը Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս բռունցքով հարվածել է նրան Արևմուտքն էլ է շահագրգիռ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»«Քաղաքագետը բացատրել է, թե ինչ հանգամանքներում Փաշինյանը հրաժարական կտա»Կանաչ բնությունն ու ձմեռը․ Նինոծմինդայում ձյուն է տեղում1948թ. հռչակվել է Իսրայել պետության անկախությունը. պատմության այս օրը (14 մայիս)
Ամենադիտված