ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանազատման հանձնաժողովների նիստն անցել է սպառնալիքներով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրեր առաջ Իջևանի և Ղազախի սահմանագծին տեղի ունեցավ սահմանազատման հանձնաժողովի համատեղ նիստը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ։ Մինչ օրս ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմը որևէ տեղեկատվություն հանդիպման վերաբերյալ չեն հայտնել, միայն նշել են, որ հանդիպել են։

Հայկական կողմը, ըստ երևույթին, որևէ տեղեկություն չի էլ տարածելու, քանի որ հանդիպումը չափազանց կոշտ տոնայնությամբ է եղել։ Ոչ անսպասելիորեն, Ադրբեջանը հայտարարել է, որ իրենց հետաքրքրում է միայն անկլավների և 8 գյուղերի հարցը, նաև, որ անխափան լինի Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապը։ Ուղիղ, առանց այլևայլությունների հայտարարել են, որ մնացած հարցերն իրենց չեն հետաքրքրում, որովհետև այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» մյուս հարցերն անջատ են, իրար հետ կապ չունեն և առաջնային իրենց համար հենց անկլավների խնդիրն է, ընդ որում Ադրբեջանը ցանկանում է այդ անկլավների տարածքներում սեփական հենակետեր ունենալ, որպեսզի ուղղակիորեն Հայաստանի տարածքով կապ ունենա Ադրբեջանի հետ, նաև այդ ամրացված անկլավները դառնալու են լարվածության աղբյուր հայկական կողմի՝ և առիթ Ադրբեջանի համար, որպեսզի այդ հատվածներում իրենց զորքերը տեղակայվեն։

Բնականաբար, նման զարգացումների դեպքում անկլավների հարակից հայկական տարածքներում շատ կարճ ժամանակ հետո հայկական բնակչություն չի մնալու, Ադրբեջանն էլ անընդհատ հրադադարի ռեժիմների խախտումներով ավելի ու ավելի է ամրապնդվելու Հայաստանի տարածքում։ Փաստացի, բանակցությունները չափազանց անհաջող են եղել Հայաստանի համար և առայժմ որևէ պայմանավորվածության չեն հանգել, բայց Ադրբեջանն անցել է ուղիղ սպառնալիքների լեզվին, ուստի զարմանալի չէ, որ այդ հանդիպումից հետո հայկական կողմից սկսել են հայտարարություններ հնչել Ադրբեջանի կոշտացող հռետորաբանության վերաբերյալ։

Նարեկ Աղաբաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular