Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (03 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Վիետնամ՝ Վիետնամի Կոմունիստական կուսակցության հիմնադրման օր, Մոզամբիկ՝ Հերոսների օր, ԱՄՆ՝ Գազարի տորթի ազգային օր և Չորս կապելլաների օր, Թաիլանդ՝ Վետերանների օր, Ճապոնիա՝ Սէցուբուն:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1897 –ծնվել է  թերապևտ, արյունաբան Անդրեյ Բաղդասարովը։

1907 –ծնվել է հայ խորհրդային ռեժիսոր և դերասան Հրանտ Մանվելյանը։

1911– ծնվել է արձակագիր, մշակույթի վաստակավոր գործիչ Գարեգին Սևունցը:

1916-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գեներալ Յուդենիչի հրամանատարությամբ գրավել են Էրզրումը:

1922- ՀԽՍՀ խորհուրդների առաջին համագումարը հաստատել է Խորհրդային Հայաստանի առաջին սահմանադրությունը:

1933 – վախճանվել է ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ, Մխիթարյան վարդապետ Հակովբոս Տաշյանը:

1965 –ծնվել է քաղաքական, հեղափոխական գործիչ Շանթ Հարությունյանը՝  ԱՄԿ հիմնադիր Շահեն Հարությունյանի որդին:

1983 –ծնվել է բանաստեղծ Կարեն Անտաշյանը։

1983 –ծնվել է շախմատիստ, գրոյսմաստեր Գաբրիել Սարգսյանը։

1993-հրաժարական է ներկայացրել Հայաստանի վարչապետ Խոսրով Հարությունյանը, հետագայում նրան փոխարինել է Հրանտ Բագրատյանը:

1998- «հայտնի ուժերի» ճնշման տակ հրաժարական է ներկայացրել Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ժողովրդին սպառնացել, որ իշխանության է գալիս «պատերազմի կուսակցությունը»:

2006- անհայտ անձինք Կոմիտասի փողոցում հարձակում են գործել ինկասատորական մեքենայի վրա: Գլխին արձակված կրակոցից սպանվել է մեքենայի վարորդը, ինչից հետո հանցագործներն առևանգել են ինկասատորական մեքենան:

2009- երեկոյան Երևանում իր տան մուտքի մոտ դիմահար կրակոցներով սպանվել է Հայաստանի փոխոստիկանապետ, գնդապետ Գևորգ Մհերյանը: 

2011- Արցախում բացվել է ազգային պատկերասրահը:

2021-Մայրաքաղաքում երկարատև պասիվությունից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» կրկին ակտիվացել է, շարժման կոչով Ազգային ժողովի շենքի մոտ են հավաքվել քաղաքացիներ, որոնք պահանջել են կառավարության ու վարչապետի հրաժարականը:

-Հարավային Ավստրալիան ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը և դատապարտել Ադրբեջանին ու Թուրքիային բնիկ հայերի հայրենիք ներխուժելու համար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1014 —Դանիայի թագավոր է դարձել Հարալդ Սվենսոնը:

1377 —Ութ սրբերի պատերազմի ժամանակ Ռոբերտ Ժնևսկու բանակը գրավել է Չեզենա քաղաքը և սպանել ավելի քան 4 հազար մարդ:

1468 – վախճանվել է գերմանացի դարբին և ոսկերիչ, տպագրության գյուտի հեղինակ Յոհան Գուտենբերգը:

1488 – Բարդուղիմեոս Դիաշի նավերը հասել են Աֆրիկայի ափերը Բարեհուսո հրվանդանի մոտ:

1509 – Դիու քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Պորտուգալիան հաղթանակ է տարել մամլուքական կայսրության նկատմամբ: Հնդկաստանը դարձել է Պորտուգալիայի գաղութ:

1637 —Նիդերլանդներում տեղի է ունեցել Կակաչամանիան. կակաչների սոխուկների առաջարկը գերազանցել է պահանջարկին, սկսվել է բորսային խառնաշփոթ, մեկ գիշերվա ընթացքում հազարավոր հոլանդացիներ են սնանկացել:

1809 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Ֆելիքս Մենդելսոնը։

1826 —դեկաբրիստների ապստամբությանն աջակցելու մեղադրանքով ձերբակալվել է Ալեքսանդր Գրիբոեդովը:

1830 —Եվրոպայի երեք «խոշոր պետությունները»՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Անգլիան ստորագրել են Լոնդոնյան արձանագրությունը, որով իսկ ճանաչել են Հունաստանի անկախությունն Օսմանյան կայսրությունից:

1870 —ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի սահմանադրության 15-րդ լրացումը, որն ուղղակի արգելում է ընտրական իրավունքի սահմանափակում ըստ ռասայի, մաշկի գույնի և նախկինում ստրուկ լինելու կարգավիճակի:

1887 –վախճանվել է ավստրիացի բանաստեղծ Գեորգ Թրակլը:

1898 –ծնվել է ֆինն ճարտարապետ, դիզայներ Ալվար Աալտոն:

1920 —ԽՍՀՄ-ում ստեղծվել է Արժույթների Պետական Պահեստը (ԳոԽրան):

1930 —Հանգկոկում Հո Շի Մինի և չինաստանցի այլ էմիգրանտների կողմից ստեղծվել է Վիետնամի Կոմունիստական կուսակցությունը:

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավարտվել է խորհրդային բանակի Վիսլա-Օդերյան հարձակողական օպերացիան:

1961 —Անգոլայում Բայշա-դե-Կասանջե պրովինցիայում գյուղացիական ապստամբությամբ սկսվել է Անգոլայի անկախության համար մղված պատերազմը Պորտուգալիայի դեմ:

 1966 —Լուսին-9 ավտոմատ կայանն իջել է Լուսնի Բուրի օվկիանոսի շրջանում և ուղարկել լուսնի մակերևույթի առաջին լուսանկարը:

1972 - տեղի ունեցել 11-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սապորո, Ճապոնիա)։

1977 – ծնվել է ռեգգետոն ոճում կատարող լատինոամերիկյան երգիչ Դեդի Յանկին:

2014 —Մոսկվայի թիվ 263 դպրոցում տեղի է ունեցել հրաձգություն, 10-րդ դասարանցին սպանել է իր ուսուցչին և երկու ոստիկանի: Սա առաջին նման դեպքն է եղել Ռուսաստանի դպրոցներում:

2005-վախճանվել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան:

2019 —վախճանվել է ռուս ռեփ-կատարող Դեցլը (Կիրիլ Տոլմացկին):

Կ. Խաչիկյան

«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերՍյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնելՀայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներինՄեծ Բրիտանիան դիտարկում է Գազա զորքեր մտցնելու հարցը՝ մարդասիրական պաշարները բեռնաթափելու համարԹե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողելԲերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասինԵրիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմերԵկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը (լուսանկարներ)Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Տիգրան ԱբրահամյանՆիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան
Ամենադիտված