Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իլհամ Ալիևը խփեց Փաշինյանի խաղաքարտը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Regnum.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական դիվանագիտական ​​նախաձեռնությամբ էր հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրելով ստորագրել չհարձակման պայմանագիր։ Բայց Բաքվից արձագանքն արագ է եղել, թեև բացասական։ Իսկ ինչո՞ւ այդ հարցով սակարկում չեղավ:

Ինչպես նշում են փորձագետները, Փաշինյանի այդ ուղերձը տարօրինակ էր, կարծես թե առաջարկվում էր «առավոտյան» չհարձակման պայմանագիր, «երեկոյան» խաղաղության պայմանագիր կնքել։ Իրավական տեսակետից նման պայմանագիր կարող է կնքվել միայն այն բանից հետո, երբ կողմերը գոնե դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատեն, իսկ Անդրկովկասյան այդ երկու երկրները չունեն դրանք։ Նման փաստաթուղթը ենթադրում է նաև կողմերի միջև ընդհանուր ըմբռնում, թե ո՞վ և որտե՞ղ չպետք է հարձակվի։ Այսինքն պակտի կողմերը չպետք է տարածքային պահանջներ ունենան միմյանց նկատմամբ, բայց Ադրբեջանը դեռևս Հայաստանից պահանջներ ունի։ Ադրբեջանը շարունակում է վերահսկել հայկական (ոչ ղարաբաղյան) Արծվաշեն գյուղի տարածքը, իսկ սահմանամերձ ադրբեջանական մի շարք գյուղեր գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ։

Այո՛, Փաշինյանն առաջարկել է ժամկետից շուտ՝ մինչև պայմանագիրը, զորքերը դուրս բերել սահմանից, բայց նոր սահման գծելը հնարավոր կլինի միայն փոխադարձ ճանաչումից և խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Իրականում  իրավական հակամարտությունները Երևանի համար հետին պլան են մղվել. այժմ Փաշինյանի ռեժիմը կանգնած է անվտանգության և ներքաղաքական լեգիտիմության շատ ավելի կարևոր խնդիրների առաջ։ «Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ Ադրբեջանը չի համաձայնում խաղաղության պայմանագիր կնքել և պատրաստվում է նոր ագրեսիայի, կամ փորձում է ուժ կիրառել, որպեսզի Երևանից ստանա այն, որի մասին Իլհամ Ալիևը բարձրաձայնել էր իր վերջին հարցազրույցի ժամանակ,- ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը «regnum.ru»-ին, - իսկ նա խոսել էր Բաքվի պայմաններով (և ոչ խորհրդային քարտեզներով, ինչպես կուզենար Երևանը) սահմանների սահմանազատման և ադրբեջանական անկլավների վերադարձի և նրանց հետ կապի իր կողմից այնպիսի վերահսկման մասին, ինչն  անգամ ԽՍՀՄ տարիներին չկար»։ Փաշինյանի համար չհարձակման մասին պակտն ադրբեջանական ագրեսիան կասեցնելու կամ գոնե ֆորմալ պաշտոնական երաշխիքների հասնելու միջոց է, Ղարաբաղի կորստից և Մոսկվայի հետ հարաբերությունների խզումից հետո Փաշինյանը հասկանում է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու և հիմա փորձելու է հասնել գոնե չհարձակվելու խոստմանը, նշել է հայ փորձագետը։

«Պետք է հիշել, որ ավելի վաղ ադրբեջանական հռետորաբանության մեջ կոշտ պահանջներ կային Երևանի դեմ, նույնիսկ պահանջներ հենց Երևանի հարցով,- Խալաթյանի հետ համաձայն է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը,- իսկ Երևանը պոտենցիալ ագրեսիան կասեցնելու այլ գործիքներ չունի, հայկական բանակը բավականին անմխիթար վիճակում է, Ադրբեջանական բանակի կողմից հայկական սահմանների խախտման հանդեպ պասիվ արձագանքը ցույց տվեց, որ Փաշինյանը քաղաքական կամք չունի օգտագործելու նույնիսկ այն, ինչ ունի»:

Երբ պաշտոնական Բաքուն սպասված և բավականին կոպիտ մերժեց «Փաշինյանի պայմանագիրը», Հայաստանի ԱԳՆ-ն ի դեմս վարչության պետի տեղակալ Վահան Կոստանյանի, փորձեց դեմքը պահպանել հայտարարելով, որ դա ոչ թե քաղաքական (և իհարկե ոչ իրավական) առաջարկ էր, այլ քաղաքական կոչ։

«Հիմա Ադրբեջանի համար իմաստ չկա որևէ լուրջ պարտավորություն ստանձնել Հայաստանի հանդեպ։ Երևանը հիմա թույլ է, քանի որ ինքն էլ խաթարել է իր գլխավոր դաշնակցի՝ Ռուսաստանի վստահությունը»,- ասել է Խալաթյանը։

Մեկ այլ գործընկեր՝ Իրանը, մեծ մտահոգությամբ է դիտում Երևանի մերձեցմանն Արևմուտքի հետ իրավացիորեն համարելով, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ցանկանում են Հայաստանը դարձնել ոչ միայն հակառուսական, այլ նաև հակաիրանական ցատկահարթակ։ Իսկ իրենք՝ Վաշինգտոնն ու Փարիզը, չեն կարող ապահովել Երևանի անվտանգությունը: Նախ աշխարհագրական պատճառներով, հետո էլ դաշինքային առումով Ադրբեջանին աջակցում է ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիան, և վերջապես քաղաքական առումով Ադրբեջանի հերթական ռազմական հաղթանակը Հայաստանի նկատմամբ կվատթարացնի, թե՛ իրանական, թե՛ ռուսական դիրքերը տարածաշրջանում։

Այսինքն որոշակի «պատուհան» է առաջացել Բաքվի ռեժիմի համար, կարծիք է հայտնել Մենդկովիչը։ «Ալիևը պատմական է համարում իր դերը Ղարաբաղի բռնակցման գործում և կձգտի ամրապնդել այդ կարգավիճակը որպես երկրի տարածքն ընդլայնած առաջնորդի», - բացատրել է ռուս քաղաքագետը։

Եթե ​​անգամ չի լինելու ներխուժում, ապա ինչո՞ւ պետք է Բաքուն իրեն զրկի Երևանի վրա ճնշում գործադրելու գործիքից ներխուժման հնարավորությունը պահպանելու տեսքով։ «Ալիևը չի ցանկանում սահմանափակվել որևէ պարտավորությամբ և ցանկանում է տարբեր պատճառներով պահպանել Հայաստանի վրա ուժային ճնշման հնարավորությունը,- ասել է Հայկ Խալաթյանը,- դիվանագիտական ​​այդ մանևրի արդյունքում Փաշինյանն, իհարկե, պարտվող դուրս եկավ։ Եվ հաղթեց ոչ միայն Իլհամ Ալիևը, այլ նաև հայ հասարակությունը, քանի որ տեսավ  Հայաստանի վարչապետի դիրքորոշման կասկածելիությունը, «խաղաղություն ամեն գնով» քաղաքականության ձախողումը»,- նշել է Խալաթյանը։

Ստացվում է, որ Փաշինյանը չի կարող ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որի համար նա փաստացի զոհաբերեց Ղարաբաղը, նշել է հայ վերլուծաբանը։ Այո, փորձագետը խոստովանել է, որ հայ հասարակության մեծ մասը խիստ ապատիայի մեջ է և ակտիվորեն չի ընդդիմանում գործող վարչապետին, սակայն նման դիվանագիտական ​​ձախողումներն ուղղակիորեն են հանգեցնում ակտիվացման։

«Ես հույս ունեմ հայ հասարակության կողմից հիպերկրիտիկ հայտարարությունների, և նրա, որ այս պատմությունը կլինի նախաբան հայերի համար հասկանալու Փաշինյանի կառավարության դերը Ղարաբաղի կորստի և Հայաստանի բազմաթիվ քաղաքական ձախողումների մեջ: Փաշինյանի արևմտամետ կուրսը և Ռուսաստանի հետ խզումը կանխորոշեցին ղարաբաղյան ողբերգությունը», – ամփոփել է Մենդկովիչը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը (լուսանկարներ) Այսօր Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է սահմանազատման կարևորությունը` Երևանի ու Բաքվի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհինԱրագած գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավ
Ամենադիտված