Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մաքսավորի միջազգային օրը, Ավստրալիա՝ Ավստրալիայի օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Դուարթեի օր, Ուգանդա՝ Ազատության օր, Հնդկաստան՝ Հանրապետության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1909 –ծնվել է նկարիչ Մհեր Աբեղյանը:

1914- կնքվել է ռուս-թուրքական համաձայնագիր Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու վերաբերյալ: Այն նախատեսում էր Արևմտյան Հայաստանը բաժանել երկու նահանգի: Նահանգապետերի թեկնածություններն առաջադրելու էին եվրոպացիները, իսկ հաստատելու էր սուլթանը: Նրա ենթակայության ներքո էին գտնվելու վարչական, դատական և ոստիկանական իշխանությունները: Նահանգներում պաշտոնական գրագրությունը կատարվելու էր տեղի ժողովուրդների լեզուներով (հայերեն, քրդերեն և թուրքերեն):

1922 - Երևանում բացվել է առաջին պետական դրամատիկ թատրոնը: 

1924– ծնվել է նշանավոր ռադիոֆիզիկոս, ակադեմիկոս, քաղաքական գործիչ Ռաֆայել Ղազարյանը:

1944 –վախճանվել է ռումին գրող, հասարակական գործիչ, հայասեր Սմարանդա Գեորգիուն:

1951 –վախճանվել է անգլիահայ գրող, թարգմանիչ Զաբել Բոյաջյանը:

1983 –վախճանվել է դերասան Դորի Ամիրբեկյանը:

 1992-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական ուժերը հարձակում են սկսել հայկական Դաշտալի գյուղի ուղղությամբ և տալով հարյուրից ավել զոհեր նահանջել են:

2017- Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել բլոգեր Լապշինին Ադրբեջանին հանձնելու դատախազության որոշումը:

2019 —վախճանվել է ֆրանսահայ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Միշել Լեգրանը:

2020- վարչապետ Փաշինյանը հայտնել է, թե ինչպես է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը իրեն թանկարժեք գրիչ նվիրել և ակնարկել իր  «իջևանցու փեսա» լինելը։

2022-վախճանվել է գրող, բանաստեղծ, այլախոհ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժանը (Մերուժան Հովհաննիսյան)։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1340 —էդուարդ 3-րդը հայտարարվել է Ֆրանսիայի թագավոր:

1500– Յանսե Պիսենը դարձել է առաջին եվրոպացին, որն ափ է իջել Բրազիլիայում և ուսումնասիրել Ամազոնը:

1525 —հայտնվել է Ռուսաստանի առաջին տպագիր քարտեզը՝ Մոսկովյան հողերի քարտեզը:

1531 —Լիսաբոնում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 30 000 մարդ:

1697 —Իոհան Բեռնուլին առաջարկել է բրատիստոխրոնի մասին ոչ ճիշտ լուծում, որին ի պատասխան 5 գիտնականներ հրապարակել են ճիշտ լուծումը, որի արդյունքում հայտնվել է մաթեմատիկայի նոր ճյուղը՝ վարիացիոն հաշվարկի ճյուղը:

1788 – կապիտան Արթուր Ֆիլիպն Ավստրալիայում հիմնել է առաջին բնակավայրը, որը հետագայում դարձել է Սիդնեյ քաղաքը:

1823 —վախճանվել է անգլիացի բժիշկ, վիրաբույժ, բնական ծաղկի վակցինայի հայտնաբերող Էդուարդ Ջենները:

1837– Միչիգանը դարձել է ԱՄՆ-ի 26-րդ նահանգը:

1871 —ֆրանկո-պրուսական պատերազմի ժամանակ զինադադար է կնքվել շրջափակված Փարիզի և պրուսական բանակի միջև:

1891 —վախճանվել է գերմանացի կոնստրուկտոր Նիկոլաուս Ավգուստ Օտտոն, որը ստեղծել է քառատակտ ներքին այրման շարժիչը:

1893 —վախճանվել է ամերիկացի գեներալ Էբներ Դաբլդեյը, որին են վերագրում բեյսբոլ խաղի ստեղծումը:

1911 —առաջին թռիչքն է իրականացրել Կլեն Կյորտիսն իր ստեղծած աշխարհում առաջին հիդրոպլանով:

– ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Պոլիկարպ Կաշը:

1918 –ծնվել է ռումինացի քաղաքական գործիչ Նիկոլաե Չաուշեսկուն:

1924 —Պետրոգրադի խորհրդի 2-րդ համագումարը որոշել է Պետրոգրադը վերանվանել Լենինգրադի:

1925– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան, ռեժիսոր Փոլ Նյումանը:

1934– Գերմանիայի և Լեհաստանի միջև ստորագրվել է միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիր:

1939 —Վաշինգտոնում տեսական ֆիզիկայի համաժողովի ժամանակ Նիլս Բորը հայտարարել է ուրանի տրոհման հայտնագործության մասին:

1943 –վախճանվել է խորհրդային գենետիկ, բուսաբան, աշխարհագրագետ Նիկոլայ Վավիլովը:

1950 - Հնդկաստանը դարձել է անկախ պետություն:

1965 - Հինդին դարձել է Հնդկաստանի պետական լեզու:

1980 - Իսրայելն ու Եգիպտոսը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ:

Կ. Խաչիկյան

1882 թ. Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը. պատմության այս օրը ( 29 ապրիլ) ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Կարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն «Դուխով հանձնի, հետդ ենք», «Թողե՛ք թող հանձնի»․ մայրաքաղաքում ակցիա է իրականացվել (լուսանկարներ) Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՇՏԱՊ․ Փակ է Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է․ Աբրահամյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը (տեսանյութեր)Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի արդյունքները Եվրոպայի առաջնությունում Առաջին անգամն է․ կանայք ՄԻԱՎ-ով են վարակվել «գեղեցկության ներարկումների» ժամանակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը՝ Եվրոպայի առաջանության արծաթե մեդալակիր Կադիրովը 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը (լուսանկարներ) Այսօր Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է սահմանազատման կարևորությունը` Երևանի ու Բաքվի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհինԱրագած գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում 
Ամենադիտված