ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրություններում կգլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ավարտվեց կուսակցության գործադիր մարմնի նիստը: «Հայաստանի հանրապետական կուսակցությունը, կուսակցության Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով միաձայն որոշել է. Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող Տարոն Մարգարյանը:

Մենք կարծում ենք այս տարիների ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևան քաղաքում տեղի են ունեցել շատ լուրջ բարեփոխումներ և կուսակցությունը լիահույս է, որ հաջողության դեպքում Երևանի ավագանին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կշարունակի այն բարեփոխումները, որը նախաձեռնել է տարիներ առաջ»,-այս մասին հայտնել է կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular