ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթական առեղծվածային պայթյունը Ռուսաստանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեկ տղամարդ է տուժել Դոնի Ռոստովում պայթյունի հետևանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տարածաշրջանի իրավապահ մարմինների աղբյուրին:

«Տղամարդը կասկածելի իր է հայտնաբերել ճանապարհին, որը տեղում պայթել է, նա զրկվել է մատներից, ինչպես նաև վնասվածք ստացել որովայնի հատվածում: Տղամարդը հոսպիտալացվել է»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Մեկ այլ աղբյուր նշում է, որ պայթյուն է որոտացել քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում:

Դպրոցում պարապունքները դադարեցվել են, երեխաներին չեն թողնում մտնել շենք: ՔԿ տարածաշրջանային վարչության ղեկավարի ավագ օգնականը գործակալությանը հայտնել է, որ պայթյունի վայր են ժամանել քննիչներն ու քրեագետները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular