Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքական իմպոտենտության» գեոպոլիտիկ դրսևորումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերի փորձագիտական ու քաղաքական շրջանակներում առանցքային քննարկվող ու տիրաժավորվող թեմաներից մեկն Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցն էր, որտեղ ցցուն մեսիջներից բացի, լուրջ խորքային դետալներ կային։ Ի թիվս բազմաթիվ կարևոր և վերլուծության ենթակա կոշտ շեշտադրումների՝ Ալիևն իր խոսքում անդրադարձել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» նախագծին։ Ավելին, նա հստակ վերջնագիր էր ներկայացրել հայկական կողմին՝ կտրուկ պահանջելով, որ «մարդիկ և բեռներն Ադրբեջանից Ադրբեջան անցնեն առանց որևէ ստուգման ու անխոչընդոտ»։ Ասել է թե, Ալիևը բաց տեքստով միջանցք է պահանջում, չնայած «խաչմերուկասեր» Փաշինյանի անատամ և որոտընդոստ տեքստերի։

Ըստ էության, մեծ բան չի փոխվել, քանի որ Ալիևի պահանջը մնացել է նույնը, սակայն պայմանները կարծես փոխվել են՝ հաշվի առնելով թեմայի նկատմամբ միջազգային ուշադրությունը։ Միաժամանակ այստեղ դրվել է այնպիսի պայման, որը բավականին ցավագին կարող է լինել Հայաստանի և հատկապես ՀՀ կառավարիչների համար։ Եթե հիշում եք, նախկինում Ալիևը միջանցք պահանջում էր՝ կիրառելով հենց «միջանցք» տերմինաբանությունը, ինչպես նաև ուղիղ ուժի սպառնալիքով էր հանդես գալիս։ Ներկայումս, սակայն, մենք տեսանք, որ կոնկրետ «Զանգեզուրի միջանցք» տերմինը չօգտագործվեց։

Այստեղ, սակայն, առկա է շատ առանցքային նրբություն․ ճիշտ է «միջանցք» ձևակերպումը չօգտագործվեց, քանի որ միջազգային հանրության ընկալումներում «միջանցք» նշանակում է տարածքային ամբողջականության խաթարում։ Այսինքն, Ալիևը չի ասում «միջանցք», սակայն խոսում է միջանցքից։ Մյուս կարևոր հանգամանքը, որ Ալիևը նշում է, այն է, որ եթե իր ցանկացած երթուղին չստանա, ապա սահման չի բացի։ Հենց այստեղ էլ առաջ է գալիս մյուս կարևոր դրվագը․ ինչը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի կողմից այդքան չարչրկված «Խաղաղության համաձայնագրի» արդյունքը, որը, ինչպես գաղտնիք չէ, պետք է լիներ տարածաշրջանում խաղաղության հաստատման նախապայմանը։ Ստացվում է, որ ադրբեջանական կողմը նշում է, որ այսքան իրադարձություններից հետո Ադրբեջանը չի բացի սահման, իսկ դա նշանակում է, որ Թուրքիան ևս չի բացի սահման, նշանակում է, որ Հայաստանի ապաշրջափակում այդ՝ իբրև թե խաղաղության գործընթացին չի հաջորդի։

Քանիցս խոսել ենք այն մասին, որ իրականում չի բացառվում, որ Ադրբեջանը հրաժարվի խաղաղության համաձայնագրի ստորագրումից, քանի որ այս հայտարարություններից հետո հասկանալի չէ, թե ինչ են ստորագրելու կողմերը, և դա ինչ օգուտ է տալու Հայաստանին ընդհանրապես։

Ի դեպ, այստեղ շատ կարևոր է փաստել, որ ստեղծված իրավիճակը ողջ Հարավային Կովկասի համար կարևոր փուլ է, երբ տարածաշրջանից հնչում են առանցքային հայտարարություններ և դրանք համապատասխան ճիշտ մեկնաբանման կարիք ունեն։ Թուրքիան, չնայած այն հանգամանքին, որ չի մասնակցում բանակցային գործընթացին, անուղղակիորեն ներկա է, մասնակցում է գործընթացին, փորձում է ազդել ՀՀ որոշումների վրա՝ ի օգուտ Ադրբեջանի։ Թուրքիայի կողմից մինչ այժմ սահմանի չբացումն անուղղակիորեն փաստում են, որ Թուրքիայի հայտարարությունները, որ Թուրքիայի բոլոր քայլերը համաձայնեցված են Ադրբեջանի հետ։ Իսկ ինչ վերաբերվում է հայ-թուրքական բանակցությունները, որոնք մեկ տարի գոնե թվացյալ տեղի էին ունենում, ներկայումս կարծես փակուղում են, որովհետև Թուրքիան որևէ դրական քայլ չի անում։

Այս կերպ ակնհայտ է դառնում, որ սա հերթական ապտակն է Փաշինյանին և նրա կողմից հնչող թեզերին, իսկ ողջ գործընթացը մտնում է «տուպիկ»։ Պարզ է դառնում նաև այն, որ Ադրբեջանն օգուտներ ստանալու համար անընդհատ փոխում է բանակցությունների ընթացքը, անընդհատ նոր պահանջներ ու պայմաններ են հնչում, Հայաստանը գնում է ստանդարտ ճանապարհով՝ անընդհատ ակնկալելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան դրական քայլեր են անելու, բայց նրանք դա չեն անելու, նրանք ուժի լեզվով են խոսելու, իսկ ՀՀ-ին հարկավոր են անվտանգության երաշխիքներ։ Ինչ վերաբերվում է իրադարձությունների գլոբալ ասպեկտին, ապա ստացվում է, որ Ռուսաստանը հեռացել է գործընթացներից, քանի որ քննադատվում է, Արևմուտքը պետք է իր երաշխիքներով գա, բայց չի գալիս։

Արձանագրենք, որ Ադրբեջանն իր հերթին չի ցանկանում, որ խաղաղության համաձայնագիրը միջնորդ երաշխավոր ունենա, սա ևս պատահական չէ։ ԱՄՆ-ը հակված է մասնակցել, բայց ինչպես տեսնում ենք, չի ցանկանում լիովին փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ, ինչից էլ ուրախ-ուրախ օգտվում է Ադրբեջանը։

Վերջում շատ կարևոր է փաստել, որ եթե Ադրբեջանի նկատմամբ իրական ճնշումներ լինեն, ապա Ադրբեջանը կվերադառնա բանակցային նորմալ հուն, սակայն այդ ճնշումները չկան, իսկ մենք տեսնում ենք, որ Նիկոլի կողմից տարվող իմպոտենտ քայլերը ճնշումների որևէ հեռանկար չեն ուրվագծում։

Արմեն Հովասափյան

Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար
Ամենադիտված