ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զենիթը դեռ համաձայնության չի եկել Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ

ՍՊՈՐՏ

«Զենիթը» դեռ չի կարողացել պայմանավորվել «Լոկոմոտիվի» հետ Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի հարցում։

Ինչպես հայտնում է РБ Спорт-ը, պետերբուրգյան թիմը Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանի համար առաջարկել է 7 մլն եվրո և ևս 1 մլն՝ բոնուսների տեսքով։ Նշվում է, որ ակումբն արդեն պաշտոնական առաջարկ է արել։

Առայժմ երկաթուղայինների հետ գործարքի շուրջ համաձայնության գալ չի հաջողվել, իսկ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ ընդհանրապես բանակցություններ չեն եղել։

Նախկինում հաղորդվում էր, որ «Զենիթը» Թիկնիզյանին առաջարկում է տարեկան մոտ 1,2 միլիոն եվրո աշխատավարձ։

 

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular