ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սպարտակի» լեգենդն ասել է, թե որ ֆուտբոլիստն է համապատասխանում ակումբին

ՍՊՈՐՏ

Մոսկվայի «Սպարտակում» ԽՍՀՄ չեմպիոն դարձած Եվգենի Լովչևն ասել է, թե ակումբին որ ֆուտբոլիստն է համապատասխանում։ Նրա խոսքեր է մեջբերել  Матч ТВ-ն։

Կարմիր-սպիտակների լեգենդն ասել է, որ կցանկանար թիմում տեսնել «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Նրա կարծիքով՝ «Սպարտակին» մի քանի խաղացողներ են պետք՝ կազմն ուժեղացնելու համար։

Հունիսի 9-ին հոլանդական «Այաքսը» Սպերցյանին գնելու առաջարկ էր արել «Կրասնոդարին»։ Ակումբի սպորտային տնօրեն Սվեն Միսլինտատը կապ էր հաստատել խաղացողի գործերով զբաղվող գործակալության հետ: Սակայն օգոստոսին հայտնի էր դարձել, որ Միսլինտատին Սպերցյանին ձեռք բերելու թույլտվություն չեն տվել բարոյական նկատառումներով։

23-ամյա Սպերցյանն ունի Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիություն։ 2021 թվականից նա հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 8 գնդակի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular