ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 35-ամյա վարորդը, ում նշանածն ու մայրը մահացել էին, նույնպես մահացավ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ ապրիլի 5-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում վերակենդանացման բաժանմունքում մահացել է 35-ամյա Արմեն Մուխսիյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 19-ին Սիսիանի բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր ծայրահեղ ծանր վիճակում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագողը, մարտի 19-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 9:30-ի սահմաններում Toyota Camry մակնիշի 50 DO 007 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 197 կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, իսկ 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էին Սիսիանի հիվանդանոց:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Փրկարարները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել էին Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 57-ամյա Արևիկ Թովմասյանի, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի բնակիչ, 32-ամյա Վարդիթեր Գրիգորյանի անվամբ անձնագրեր և Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 35-ամյա Արմեն Մուխսիյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական:

Վթարի վայրում հավաքվածներն ասել էին նաև, որ վթարի ենթարկվածները ընտանիքի անդամներ են եղել, մահացածներն էին՝ վարորդի մայրը, նշանածը, իսկ վիրավորներն են վարորդի հայրն ու եղբայրը: 


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular