ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էրդողանը կարող է զորքը հանել ու մտնել Հայաստան, բայց․․․»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Էրդողանը վաղը կարող է զորքը ոտքի հանել և մտնել Հայաստան: Հավատացեք` դա հավասար կլինի ինքնասպանության: Երկիրը կմասնատվի»:Թուրքական Vitrinhaberլրատվական կայքի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Մուհարեմ Ինջեն` Սինոպում ՏԻՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Թուրք պատգամավորը խոսել է Թուրքիայում առաջիկայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին և զգուշացրել, թե այն ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ:

«Այո» ասելով` մենք Էրդողանին մեջլիսը ցրելու իրավունք ենք տալիս: 1924 թ., երբ կազմվում էր Սահմանադրությունը, Աթաթուրքին մեջլիսը ցրելու իրավունք տվող առաջարկ եղավ, բայց պատգամավորները մերժեցին:

«Այո» ասելով՝ նաև պատերազմ սկսելու իրավունք կտանք նրան: Նման բան չի կարող լինել: Թուրքիայի զինված ուժերի՝ երկրից դուրս գալը կամ օտար զորքի մուտքը երկիր, ենթակա է մեջլիսի հաստատմանը: Եթե մենք հիմա «այո» ասենք, ապա այդ իրավունքը կտանք մեկ անձի: Այդ անձը, առանց որևէ մեկի հետ քննարկելու, համաձայնեցնելու, վաղը կարող է զորքը ոտքի հանել և մտնել Հայաստան: Հավատացեք` դա հավասար կլինի ինքնասպանության. երկիրը կմասնատվի»,– ասել է թուրք պատգամավորը:


Ինջեն հավելել է, որ շատ մեծ սխալ կլինի շուրջ 80 մլն բնակչության ճակատագիրը միայն մեկ անձի քմահաճույքին հանձնելը` անկախ նրանից, թե այդ անձը ով կլինի — Ռեջեփ Թայիփ Էրդողա՞նը, թե՞ մեկ ուրիշը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular