Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նավթով ու Ղարաբաղով. ինչպե՞ս են լինելու Ադրբեջանում նախագահական ընտրությունները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iz.ru-ն գրում է, որ փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Բաքուն ընդգծում է, որ քվեարկությունն առաջինն է լինելու Ղարաբաղի վերաինտեգրումից հետո։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Մազախիր Փանահովի խոսքով, ազատագրված տարածքներում կբացվի 26 ընտրատեղամաս, և մինչև 20 հազար մարդ կօգտվի ընտրական իրավունքից։ «Սրանք ոչ միայն նրանք են, ովքեր արդեն վերադարձել են հայրենիք, այլ նաև բազմաթիվ շինարարներ, որոնք զբաղվում են տարածաշրջանի վերականգնմամբ»,- ընդգծել է նա։

Երկրի ներկայիս ղեկավար Իլհամ Ալիևը, ով երկիրը ղեկավարում է 2003 թվականից, համարվում է հաղթանակի անվերապահ հավակնորդ։ Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունն ասում է, որ ներկայիս առաջնորդին տեսնում են որպես «հավերժ նախագահ»։ Ալիևից բացի ԿԸՀ-ն գրանցել է ևս վեց թեկնածուի։ Նրանցից ամենափորձառուն Գուդրաթ Հասանգուլիևն է, ով 2003 թվականից սկսած մասնակցել է նախագահական բոլոր արշավներին, սակայն երբեք չի ստացել 3 %-ից ավելի ձայն։ Մեկ այլ նշանավոր թեկնածու է պատգամավոր Զահիդ Օրուջը: Նա երկու անգամ առաջադրվել է բարձրագույն պաշտոնի համար ստանալով ձայների 3 %-ից մի փոքր ավելին: Քաղաքագետները, մատնանշելով ընդդիմության համեստ ձեռքբերումները, ասում են, որ ներկայիս ընտրությունների արդյունքները գործնականում որոշված են։

Հետաքրքիր է այն, որ միևնույն ժամանակ Ադրբեջանում բավականին խստորեն պաշտպանում են հասարակական-քաղաքական տարածքն արտաքին միջամտությունից։ Ամանօրից առաջ երկրում արգելվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը, հունվարին Բաքուն երկրից վտարել է Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի։

Իսկ ինչո՞ւ են հիմա ընտրությունները լինելու: Ինքը՝ Ալիևը, մանրամասն խոսել է այն մասին, թե ինչն է իրեն դրդել գնալ արտահերթ ընտրությունների։ Իր հարցազրույցներից մեկում նա նշել է, որ Ադրբեջանը լուծել է վերջին 30 տարիների հիմնական խնդիրը, որն է Ղարաբաղի վերաինտեգրումը։ «Իհարկե, նոր դարաշրջանի սկիզբը պետք է նշանավորվի նոր ընտրություններով»,- ընդգծել է նա։ Բացի այդ, Ալիևն ասել է, որ ճիշտ կլինի ընտրություններն անցկացնել ամբողջ երկրում, որպեսզի պետության ղեկավարը լիարժեք ներկայացնի ադրբեջանական ժողովրդին և ունենա ավելի մեծ լեգիտիմություն։ Ի վերջո, ներկայիս նախագահը հիշեցրել է, որ լրացրել է իր նախագահման 20 տարին, դա պետք է ընդունել որպես որոշակի արդյունք և անցնել ժամանակագրական գիծը։

Բայց կա կարծիք, որ Ալիևը ցանկանում է կապիտալիզացնել ղարաբաղյան ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները։ «Ադրբեջանում չի հանդարտվում տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված էյֆորիան։ Ալիևը համբավ է ձեռք բերել որպես Ղարաբաղը նվաճող։ Կարծում եմ, որ նա որոշել է օգտվել այդ տրամադրություններից և ամրապնդել իր հեղինակությունը: Հավանական է, որ մեկ տարի հետո առաջին պլան գան սոցիալ-տնտեսական խնդիրները, և նոր ժամկետ ապահովելն ավելի դժվար լիներ»,- ասել է քաղաքագետ Անդրեյ Արեշևը «iz.ru»-ին։

Մեկ այլ կարծիքի համաձայն երկրի ղեկավարը ցանկանում է ստանալ ժողովրդի աջակցությունը հետագա որոշ ճակատագրական քայլերի համար։ Այդ առումով հաճախ է նշվում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։ Երևանում, սակայն, այս տարեսկզբին սկսել են խոսել բանակցային մի շարք հարցերի շուրջ հետընթացի մասին։ Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում ապառազմականացնել սահմանային տարածքները։

Մեկ այլ կարծիքի համաձայն նախագահական ընտրությունները, ընդհակառակը, կարող են դառնալ նոր սրացման նախաբան։ Ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը կարող է ուժով փորձել ճեղքել Զանգեզուրի միջանցքը։ Նշենք, որ օրինակ քվեարկելու կոչերով ցուցապաստառներում պատկերված է երկրի քարտեզը, որի վրա գծված է Զանգեզուրի միջանցքը։ Բացի այդ, Իլհամ Ալիևը վերջերս տված հարցազրույցում հայտարարել էր, որ խորհրդային տարիներին Ադրբեջանը Հայաստանին հսկայական տարածքներ է «տվել»։ «Տարածքների տեսքով նվերները շարունակվել են տարիներ շարունակ։ Մեր հողերը մաս-մաս փոխանցվել են Հայաստանին, իսկ Ադրբեջանի տարածքը, որը գրեթե 100 հազար քառ. կմ էր նվազել է մինչեւ 86,6 հազար քառ. կմ-ի»,- ասել է նա հավելելով, որ «նվերների» թվում է եղել նաև Արևմտյան Զանգեզուրը (ՀՀ Սյունիքի մարզ):

Եվ վերջապես, Ադրբեջանի հարաբերություններն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ վերջին շրջանում վատթարացել են։ Միանգամայն հնարավոր է, որ Բաքվում արտահերթ ընտրություններ են հայտարարվել, որպեսզի արևմտյան երկրները ժամանակ չունենան բողոքի ակցիաներ նախապատրաստել։ Հատկանշական է այն, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկից բառացիորեն մեկ օր առաջ Ալիևը քննադատել էր ամերիկացիներին և եվրոպացիներին Ադրբեջանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի համար։

Իսկ ի՞նչ կլինի ընտրություններից հետո: Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն կարծում է, որ ընտրություններից հետո Բաքվի և Երևանի միջև բանակցությունները կարող են ակտիվանալ։ «Սահմանների սահմանազատման, հաղորդակցությունների ապաշրջափակման և ադրբեջանական անկլավների հետ կապված անորոշությունը պահպանվում է։ Առանձին խնդիր է Զանգեզուրի միջանցքի ապագան: Հայաստանը համաձայնել է դրա ստեղծմանը 2020 թվականին, բայց հետո հրաժարվել է իր խոսքերից։ Ըստ ամենայնի, մենք ինչ որ կերպ պետք է աշխատենք, որպեսզի Երևանն ավելի հետևողական քաղաքականություն վարի։ Կարծում եմ, որ ընտրություններից հետո դիրքորոշումների համաձայնեցումը կշարունակվի»,- ընդգծել է նա։

Ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշևն էլ կարծում է, որ ընտրություններից հետո հնարավոր է նոր սրացում։ «Ադրբեջանի ու Հայաստանի միջև կան բազմաթիվ հակասություններ։ Հիմնական հարցերը Զանգեզուրի միջանցքն ու անկլավներն են: Տեսանելի է, որ Բաքվի հռետորաբանությունը վերջին շրջանում ավելի է կոշտացել: Չեմ բացառում, որ փետրվարի 7-ից հետո բռնության նոր սրացում լինի: Կարծում եմ Ռուսաստանն ուշադիր հետևելու է, թե ինչ է տեղի ունենում, որպեսզի կանխի սրացումը»,- ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար
Ամենադիտված