ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժիրոնան» գերվստահ հաղթանակ է տոնել ու գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը

ՍՊՈՐՏ

Կայացել է Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրի «Ժիրոնա»-«Սևիլիա» հանդիպումը, որում տանտերերը հաղթեցին 5-1 հաշվով։

Տանտերերի կազմում հեթ-տրիկ է գրանցել Դովբիկը, ևս մեկական անգամ աչքի են ընկել Ցիգանկովն ու Ստուանին։ Հյուրերի կազմում միակ գոլը խփել է Իսակ Ռոմերոն։

Այս հանդիպման արդյունքից հետո «Ժիրոնան» բարձրացավ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին տեղ՝ անցկացրած 21 խաղում վաստակելով 52 միավոր։

«Ժիրոնան» առաջ է «Ռեալից», որն ունի 51 միավոր, սակայն կարևոր է նշել, որ մադրիդյան թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Սևիլիան» 21 խաղից հետո 16 միավորով 17-րդ տեղում է։

 Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular