ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ բռնցքամարտիկներն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու երկու հնարավորություն կունենան

ՍՊՈՐՏ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներն Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու երկու հնարավորություն կունենան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս հայտնել է բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային առաջին մրցաշարը կկայանա Իտալիայում մարտի 4-11-ը և մայիսի 23-ից հունիսի 3-ը` Թայլանդում: 

«Սովորաբար օլիմպիական վարկանիշային մրցաշարերը լինում էին երկուսը` եվրոպական և համաշխարհային, սակայն այս անգամ երկուսն էլ համաշխարհային մրցաշարեր են, ինչը դժվարացնում է մեր գործը»,-ասաց Աղամալյանը:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է, քանի որ 1924 թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular