ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանի հրավերով Նիկոլա Անելկան այցելել է Օլիմպավան և հետևել մարզումների ընթացքին (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

Իմ հրավերով Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Նիկոլա Անելկան այցելել է Օլիմպավան, ծանոթացել մարզական համալիրի հնարավորություններին և հետևել մարզումների ընթացքին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը.

«Հայաստանում ներդրումային ծրագրերով հետաքրքրված լեգենդար ֆուտբոլիստի հետ քննարկել ենք նաև ֆուտբոլային ակադեմիա հիմնելու գաղափարը:

Հանդիպման ավարտին այցելել ենք Երևանի Նոյ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, որտեղ Նիկոլա Անելկան ծանոթացել է գործարանի պատմությանն ու ավանդույթներին:

Հետագա գործակցության վերաբերյալ խորհելու և առաջարկներ ներկայացնելու կապակցությամբ, Նիկոլ Անելկան առաջիկայում կրկին կայցելի Հայաստան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular