Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հրանտ Դինքի հիշատակի օր, Իսլանդիա՝ Ամուսինների օր, Բելառուս՝ Փրկարար ծառայության աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1901 –ծնվել է  հայ խորհրդային ինժեներ, մեխանիկ Լևոն Եվանգուլյանցը:

1910 –ծնվել է արձակագիր  Հրաչյա Քոչարը:

1920- Անտանտի Գերագույն խորհուրդը փաստացի ճանաչել է Հայաստանի անկախությունը:

1922 – ծնվել է ծագումով հայ, լեհ նշանավոր կինոռեժիսոր, դրամատուրգ Եժի Կավալերովիչը:

1987– ծնվել է ֆուտբոլիստ, հարձակվող Էդգար Մանուչարյանը:

1990 –վախճանվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը:

2001-Տիգրան Նաղդալյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ:

2002 –վախճանվել է ռեժիսոր, բեմադրիչ Կիմ Արզումանյանը:

2005-Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը բացել և օծել է Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի արձանը, որը տեղադրվել է Վատիկանի Սբ. Պետրոս տաճարի արտաքին պատի մոտ: 

2007-Ստամբուլում հրազենից սպանվել է պոլսահայ նշանավոր լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:

2010-«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատարանի վճռով 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

2012-Ֆրանսիական Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` պնդելով, թե այն հակասում է Ֆրանսիայի սահմանադրությանը։

2015- «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Գյումրու Ավետիսյանների սպանդը վերապրած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը։ 

2018-Սերժ Սարգսյանն առաջարկել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում:

2021-Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը, այդպիսով փորձելով արգելել ադրբեջանցիների տեղաշարժը ներկայիս Արցախի տարածքով:

2023- գիշերը Գեղարքունիքի զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինվոր է զոհվել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

379 —կայսր Գրիցիանն իր զորահրամանատար Ֆեոդոսիային տվել է Օգոստոսի կոչում և նշանակել Հռոմեական կայսրության արևելյան մասի կառավարիչ:

532 —Նիկայի ապստամբության ճնշումից հետո մահապատժի են ենթարկվել ապստամբների կողմից կայսր հռչակված Ֆլավիոս Հիպատիոսը և նրա եղբայր Ֆլավիոս Պոմպեոսը և նրանց մարմինները նետվել են Մարմարի ծովը:

1601– ծնվել է իտալացի ուշ բարոկո ժամանակաշրջանի նկարիչ Գվիդո Գանյաչին:

649 —40-օրյա շրջափակումից հետո չինական Տան դինաստիայի բանակը գրավել է Կուչա քաղաք-պետությունը և վերահսկողություն սահմանել ամբողջ Տարիմյան հարթավայրի վրա:

1127 —քոչվոր չժուրչժենները գերեվարել են Չինաստանի կայսրին:

1419 —Անգլիայի և Ֆրանսիայի միջև ընթացած 100-ամյա պատերազմի ժամանակ անգլիացի թագավոր Հենրիխ 5-րդը շրջապատել է Ռուան քաղաքը, որով իսկ ավարտվել է Նորմանդիայի օկուպացիան:

1482 —սկսվել է Էլմինա (Սան-Ժորժի-դա-Մինա) ամրոցի շինարարությունը, որն Աֆրիկայում Սահարայից հարավ ընկած տարածքի առաջին պորտուգալական ամրոցն է եղել:

1493 —Արագոնի թագավոր Ֆերդինանդ 2-րդը և Ֆրանսիայի թագավոր Կարլ8-րդը կնքել են Բարսելոնյան պայմանագիրը, ըստ որի Ֆրանսիան հետ է վերադարձրել Արագոնին Ռուսսիլոն կոմսությունը և Սարդինիան:

1649 —Քվեբեկում տեղի է ունեցել առաջին մահապատիժը Կանադայում (մահապատժի է ենթարկվել 16-ամյա աղջիկ գողության մեղադրանքով):

1736 –ծնվել շոտլանդացի գյուտարար է  Ջեյմս Վատտը:

1798 –վախճանվել է  ֆրանսիացի փիլիսոփա Օգյուստ Կոնտեն:

1809 –ծնվել է ամերիկացի արձակագիր, բանաստեղծ Էդգար Պոն:

1825 —էզրա Դագգետն արտոնագրել է սննդամթերքի պահպանման համար ստեղծված պահածոյի տուփը:

1839 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանը:

1847 —մեքսիկացիները սպանել են Նյու-Մեքսիկոյի առաջին ամերիկացի գուբերնատոր Չարլզ Բենտին:

1853– տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի առաջնախաղը:

1865– ծնվել է ռուս նկարիչ գրաֆիկայի վարպետ Վալենտին Սերովը:

1963- հեռուստատեսությամբ տեղի է ունեցել The Beatles խմբի առաջին ելույթը:

1966– Ինդիրա Գանդին դարձել է Հնդկաստանի վարչապետ:

1899 —Մեծ Բրիտանիան և Եգիպտոսը համատեղ վերահսկողություն են հաստատել Սուեզի ջրանցքի վրա:

1915-Ջորջ Կլոդն արտոնագրել է նեոնային լամպերով ստեղծված իր գովազդային հայտարարությունը:

1938 —ամերիկյան «General Motors» ընկերությունն աշխարհում առաջին անգամ սկսել է սերիական արտադրել դիզելային շարժիչներ:

1991– Սադդամ Հուսեյնի հրամանով մոտ 816 000 տոննա նավթ է լցվել Պարսից ծոց:

1992-Հարավային Օսիայի բնակիչների 99 %-ը հանրաքվեում կողմ են արտահայտվել Վրաստանից անկախանալուն:

1995 —ռուս-չեչենական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Գրոզնիում գրավել են նախագահական պալատը:

2001-Ավստրալիայում արտոնագրվել է վիրտուալ սեքսով զբաղվելու համար ստեղծված ռոբոտը:

2011 —Ռուսաստանում առաջին անգամ քրեական գործ է հարուցվել համացանցի օգտատերի նկատմամբ արտոնագրային իրավունքները խախտելու մեղադրանքով:

Կ. Խաչիկյան

Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար
Ամենադիտված