Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


81 տոկոսը դժգոհ է, իսկ 74 տոկոսը ձայնը տալիս է այդ ուժին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ընտրություններում 5 տոկոսի շեմը չհաղթահարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Անահիտ Բախշյանը միակն էր այս ուժից, որ երեկ խոսեց ընտրությունների արդյունքների, իրենց պարտության եւ այլոց հաղթանակների մասին։

Բայց նրա համար դժվար էր բառեր ու տրամաբանություն գտնել՝ կատարվածը նկարագրելու համար։ «Էս ընտրությունները մեկնաբանելու համար պիտի ուղեղդ անջատես, տրամաբանությունդ բացառես, միայն այդ դեպքում է հնարավոր մեկնաբանել։ Իսկ եթե վերլուծում ես, ուզում ես տրամաբանորեն հասկանալ՝ ինչ կատարվեց, չես կարողանում։

Ինչո՞ւ, որովհետեւ, եթե ժողովրդի 81 տոկոսը դժգոհ է իշխանությունից, թվում է, թե եկել է պահը, որ հիմա իմ դժգոհությունն արտահայտելու եմ՝ նրանց չընտրելով, եւ սա լրիվ կլինի տրամաբանական։ Բայց տեղի է ունենում հակառակը՝ 81 տոկոսը դժգոհ է, իսկ 74 տոկոսը ձայնը տալիս է էդ ՀՀԿ եւ ԲՀԿ՝ իրար հետ միասին, որոնք երկուսն էլ իշխանություն են ինձ համար։

Ու էստեղ, ինչպես ասում են, ուղեղդ կախում է»,- մեզ հետ զրույցում այսպես մեկնաբանեց տիկին Բախշյանը։ Ավելի ուշ, հիշելով Դաշնակցության մասին, այս ուժին եւս դասեց ՀՀԿ-ԲՀԿ զույգի կողքին։

Հետո փորձեց բացատրել, որ մեր քաղաքացիների իրավագիտակցության ցածր մակարդակը բերում է նրան, որ մարդիկ իրապես պատգամավոր չեն ընտրում, «այլ շնորհակալություն են ասում էն մարդուն, ով իրենց գործատուն է, ով իրենց 10 հազար դրամ կաշառք է տալիս, ով իրենց աշխատանքի է նշանակում»։

Մի խոսքով՝ ընտրությունները, ըստ Բախշյանի, դարձել են շնորհակալություն հայտնելու, երախտիքի մի ձեւ իրենց հարստահարողների, իրենց շահագործողների նկատմամբ։ Անահիտ Բախշյանն արդեն շնորհավորել է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողքին նաեւ խորհրդարան անցած չորրորդ ուժին՝ «Ելքին», եւ նշեց, որ նրանք լավ աշխատեցին քարոզարշավի ընթացքում։

- Իսկ «Ազատ դեմոկրատների» չանցնելու հանգամանքն ինչո՞վ էր պայմանավորված։

- Այստեղ կարեւոր դեր խաղաց այն, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը հասարակությունը ծանոթ չէր։ Փաստորեն, հինգ տարի խորհրդարանում «Ազատ դեմոկրատների» գործունեությունը չէր եղել պատշաճ հրապարակավ, չնայած իրենք առանձին չմտան, «Ժառանգության» հետ մտան, բայց դա էլ խանգարեց, դա էլ կարող էր ազդեցություն ունենալ, որովհետեւ բոլորը դիտում էին իբրեւ «Ժառանգություն»։ Այսինքն՝ անիրազեկվածությունը եւ այն, որ այդ գաղափարները, որ «Ազատ դեմոկրատները» բերում էին, դրանք չէին հասունացել, չէին եփվել հասարակության մեջ։ Խոսքը դեպի Եվրոպա ձգտելու եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու գաղափարի մասին էր, որը թեպետ շատերին էր դուր գալիս, բայց եփված չէր։

- «Ազատ դեմոկրատներին» գուցե լավ ծանոթ չէր հասարակությունը, բայց փոխարենը Ձեզ էին լավ ճանաչում, Ստյոպա Սաֆարյանին, Հրանտ Բագրատյանին։ Ձեր ֆակտորն ինչո՞ւ լավ չաշխատեց։

- Այո, շատ լավ հարց եք տալիս․․․ որովհետեւ, ասում եմ, հասարակության կողմից գնահատվեց ոչ թե մեր՝ որպես պատգամավորի գործունեությունը, այլ գնահատվեց այն մարդկանց գործունեությունը, որոնք գործատու են, որոնք կաշառք տվեցին։

- Հետընտրական որեւէ զարգացում կանխատեսո՞ւմ եք կամ ճիշտ համարո՞ւմ եք։

- Կանխատեսել՝ դժվարանում եմ, բայց ես՝ ինքս, դեմ եմ, որովհետեւ ընտրական գործընթացն ընտրատեղամասերում մեծամասամբ նորմալ ընթացել է, դա բոլորն էլ ասում են։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ
Ամենադիտված