ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է՝ որքան կվաստակեն Իսպանիայի Սուպերգավաթի մրցաշարի մասնակիցները

ՍՊՈՐՏ

Հայտնի են դարձել այն ակումբների եկամուտները, որոնք Սաուդյան Արաբիայում կմասնակցեն Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությանը։

Ըստ Marca-ի՝ «Բարսելոնան» և «Ռեալը» կվաստակեն 6-ական միլիոն եվրո։ «Ատլետիկոն» կստանա մոտ երեք միլիոն, իսկ «Օսասունան»՝ մեկ միլիոնից մի փոքր ավելի:

Հաղորդվում է, որ այն թիմերը, որոնք դուրս կգան մրցաշարի եզրափակիչ, կստանան ևս մեկ միլիոն եվրո։ Գումարած, ևս մեկ միլիոն եվրո ավել կվաստակի մրցաշարի հաղթողը։

Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Ատլետիկոյի» հետ (հունվարի 10), իսկ «Բարսելոնան» կխաղա «Օսասունայի» (հունվարի 11) հետ։ Եզրափակիչի հանդիպումը նախատեսված է հունվարի 14-ին։

 

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular