ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայում մաչետեով տղամարդը բռնաբարել է վրանում ընկերոջ հետ գիշերող զբոսաշրջիկին

ԻՐԱՎՈՒՆՔ

Գերմանիայի ոստիկանությունը փնտրում է հանցագործին, ով կիրակի գիշերը հարձակվել է աղջկա եւ նրա սիրեցյալի վրա։ Տուժող ուսանողները արշավի են գնացել եւ անմարդաբնակ վայրում վրանում գիշերել։ Գիշերվա ընթացքում նրանց է մոտեցել մաչետեով զինված անհայտ անձը, հաղորդում է NEWSru.com-ը։

Հանցագործությունը տեղի է ունեցել Զիգաուե արգելոցում՝ Բոննից հյուսիս։ Գիշերը մոտ 0։30-ին մոտենալով վրանին՝ չարագործը պահանջել է, որ 23-ամյա կինը դուրս գա վրանից եւ իր հետ գնա։ Նրա ձեռքում մեծ դանակը տեսնելով՝ կինը ենթարկվել է։

Հարձակվողը վրանի կողքին բռնաբարել է զոհին, իսկ հետո անհետացել Ռեյնի ուղղությամբ։ Ոստիկանություն ու շտապ օգնություն է կանչել տուժողի 26-ամյա զուգընկերը։ Չարագործը տուժողի ուղեկցին սպանությամբ է սպառնացել, եթե վերջինը փորձի պաշտպանել նրան։

Հետախուզում է հայտարարված 20-30 տարեկան, մոտ 180 սմ հասակով տղամարդու նկատմամբ։ Նրա հետքին դուրս գալ դեռ չի հաջողվել։ Կազմված է կասկածյալի ֆոտոռոբոտը։ 

Տուժած զբոսաշրջիկների հետ նա խոսել է կոտրատված անգելերենով։ Կարելի է ենթադրել, որ նա ներգաղթյալ է եւ գերմաներենին չի տիրապետում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular