ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջեքի Չանի 18-ամյա դուստրն ինքնասպանության փորձ է արել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ջեքի Չանի 18-ամյա դուստրն ինքնասպանության փորձ է արել: Ըստ shanghaiist.com-ի՝ Էտտա Նըգին հիվանդանոց են տեղափոխել:

Ըստ Asia One-ի՝ Էտտայի մայրը «Միսս Ասիա- 1990» մրցույթի հաղթող Էլեյն Նըգն է: Չեքի Չանը, սակայն, նրա հետ ամուսնացած չի եղել: Նրանց սիրավեպը կարճ է տեւել, սակայն Էլեյնը հասցրել է հղիանալ: Դերասանը հարցազրույցներում բազմիցս է հայտարարել, որ այդ հարաբերությունները սխալմունք է համարում: 1999 թվականին ծնված դստերը Ջեքին մինչեւ հիմա չի ճանաչել: Նա նույնպես Չանի հետ կապ չի պահում: Աղջկա խոսքով՝ հոր հանդեպ որեւէ ազգակցական կապ չի զգում:
Լուրերի համաձայն՝ դերասանի դուստրը մի քանի տարի է՝ դեպրեսիայի մեջ է, իսկ համացանցի ուշադիր օգտատերերը դեռեւս անցյալ տարի են նկատել, որ Էտտա Նըգը սոցցանցերում ինքնասպանության մասին հրապարակումներ է անում:
Մարտի 31-ին Էտտան Թաիլանդ է մեկնել՝ մոր ընկերների հետ հանգստանալու: Ապրիլի 2-ին նա շտապ վերադարձել է Հոնկոնգ եւ հիվանդանոցում հայտնվել: Նախնական տեղեկություններով՝ նա փորձել է վերջ տալ կյանքին:
Տեղեկացված աղբյուրների հաղորդմամբ՝ Էտտան բարդ եւ լարված հարաբերություններ ունի նաեւ մոր հետ: Նրանց ընտանեկան կոնֆլիկտներին նույնիսկ ոստիկանությունն է միջամտել:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular