ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան և Բաքուն շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը. Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ակտիվ զարգացնել ռազմավարական գործընկերությունը ՌԴ-ի և Ադրբեջանի Հանրապետությանի միջև: Սա բխում է մեր պետությունների քաղաքացիների շահերից, համահունչ է Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը»,-ասվում է հաղորդագրությունում:

Պուտինի խոսքով՝ վերջին տարիներին երկու երկրներին հաջողվել է պահպանել և զարգացնել «Ռուսաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին կապող բարեկամությունը, փոխադարձ հարգանքը»: ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ Մոսկվան և Բաքուն համագործակցում են միջազգային տարբեր կառույցների շրջանակներում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular