ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոուրինյուն խոսել է իր ապագայի մասին

ՍՊՈՐՏ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Իտալիայի գավաթի խաղարկությունում «Կրեմոնեզեին» հաղթելուց հետո (2:1) խոսել է իր ապագայի մասին:

«Ես իմ գործակալին ասացի, որ քանի դեռ ակումբը չի որոշել՝ ես մնալու եմ, թե ոչ, ես չեմ ուզում որևէ բան իմանալ ուրիշների մասին կամ խոսել որևէ մեկի հետ։

Ակումբը ինչ-որ մեկի հետ բանակցո՞ւմ է։ Անկեղծ ասած, ես չեմ հավատում, որ սա ճիշտ է: Ինձ համար ազնվությունն ու փոխադարձությունը մեծ նշանակություն ունեն։ Ես հիմք չունեմ մտածելու, որ Ֆրիդկինների ընտանիքն անազնիվ է։ Ես 100 տոկոսով վստահում եմ նրանց ազնվությանը։

Դա չի նշանակում, որ նրանք ցանկանում են ինձ այստեղ պահել, բայց ես չեմ հավատում, որ նրանք իմ թիկունքում բանակցում են այլ մարզիչների հետ»,- ասել է Մոուրինյուն մամուլի ասուլիսի ժամանակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular