ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոնալդուն կարժանանա Մարադոնայի անվան մրցանակին

ՍՊՈՐՏ

Պորտուգալիայի ազգային թիմի և արաբական «Ալ-Նասր»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կարժանանա Մարադոնայի անվան մրցանակին, այս մասին գրում է Goal-ը:

«Ալ Նասր»‑ի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Globe Soccer Awards‑ի կողմից կստանա Դիեգո Մարադոնայի անվան մրցանակը ՝ որպես 2023 թվականի լավագույն ռմբարկու:

Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 19-ին: Նախորդ տարի 38‑ամյա Ռոնալդուն 59 խաղում դարձել է 54 գոլի հեղինակ՝ առաջ անցնելով ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեից (52 գոլ, 53 խաղ), «Բավարիա»-ի հարձակվող Հարի Քեյնից (52 գոլ, 57 խաղ) և  «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էրլինգ Հոլանդից (50 գոլ, 60 խաղ):

Ռոնալդուն «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիր է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular