ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձագիի հետ գրեթե ընկերներ ենք․ Հենրիխ Մխիթարյան

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ հարաբերություններին:

«Ես արդեն փորձառու եմ, իսկ դա փոխում է մարդկանց ընկալումը: Ինձագիի հետ սկսել եմ աշխատել 33 տարեկանում, ու գրեթե ընկերական կապ ենք հաստատել՝ չնայած ես ընդունում եմ ենթակայությունը ։ Ես կարող եմ ասել, որ նա զորեղ մարդ է, և դա երևում է նրա խաղաոճից»,-Մխիթարյանի խոսքերը փոխանցում է а La Gazzetta dello Sport-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես երկարաձգել էր պայմանագիրը «Ինտեր»-ի հետ: Միլանյան ակումբի և Մխիթարյանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։

2023  թվականին Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում դարձել է Իտալիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր, դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ կիսաեզրափակիչում ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Հայ կիսապաշտպանը «Ինտեր» տեղափոխվեց 2022 թվականին՝ իտալական «Ռոմա»-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular