Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 5 )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Սերբիա և Չեռնոգորիա՝ Տուցինդանի օր, Հնդկաստան՝ Գուրու Գոբինդա Սինկխի ծննդյան օր, Բելոռուս՝ Սոցիալական պաշտպանության աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1891 - ծնվել է  մանկավարժ, բանաստեղծ Վաղինակ Բեքարյանը:

1900 - ծնվել է կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մարտին Մազմանյանը:

1906 - ծնվել է հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր Աշոտ Սաթյանը:

1907 - վախճանվել է բանաստեղծ, հրապարակախոս և մանկավարժ Սմբատ Շահազիզը։

1910 - ծնվել է նկարիչ Արմեն Չիլինգարյանը:

1910 - ծնվել է նշանավոր գրող, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գարեգին Բեսը:

1911 - ծնվել է դերասան Գևորգ Աշուղյանը:

1913 - ծնվել է գրականագետ, բանասիրական գիտությությունների դոկտոր Սալոմե Արեշյանը։

1919 - ծնվել է բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը:

1920 - ծնվել է երաժիշտ, մանկավարժ Գևորգ Արմենյանը:

1925 - ծնվել է գյուղատնտեսական արտադրության առաջավոր, գյուղատնտես Մարիամ Մարտիրոսյանը:

1936 - ծնվել է խորհրդային և ռուսական կինոյի հայազգի դերասան և ռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ Պավել Արսենովը։

1944 - ծնվել է մանրէաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Սվետլանա Բաղդասարյանը:

1949 - ծնվել է երգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը:

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստաատել Շվեյցարիայի հետ:

2014 - վախճանվել է  ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը:

2014 - վախճանվել է  քանդակագործ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Կարգանյանը:

2022 - Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

62 մ.թ.ա. - տեղի է ունեցել Պիստորիի ճակատամարտը հռոմեկան սենատի բանակի և ապստամբ կատիլինիանցիների միջև, որը ավարտվել է ապստամբների ամբողջական պարտությամբ:

1589 - վախճանվել է Ֆրանսիայի թագուհի, Ֆրանսիայի թագավորության ժամանակավոր կառավարիչ-գահապահ, Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 2-րդ Վալուայի կին, Ուրբինոյի դուքս Լորենցո դե Մեդիչիի դուստր Եկատերինա Մեդիչին:

1592 - ծնվել է Բաբուրիդների կայսրության շահ Ջահանը, որը հանդիսանում է Թաջ-Մահալ դամբարանի ստեղծողը:

1769 - շոտլանդացի ինժեներ, գյուտարար Ջեյմս Ուատտը արտոնագրել է շոգեքարշիչը։

1809 - ստորագրվել է Դարդանելյան հաշտության պայմանագիրը, որով ավարտվել է թուրք-անգլիական պատերազմը:

1823 - ծնվել է մեքսիկացի փաստաբան, պրոֆեսոր, ժուռնալիստ և պետական գործիչ Խոսե Մարիա Իգլեսիասը:

1876 - ծնվել է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության պետական գործիչ, իրավագետ Կոնրադ Ադենաուերը:

1905 - ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Պորտ-Արտուր բերդի կապիտուլյացիան:

1919 - Կարմիր բանակը գրավել է Վիլնյուսը:

-Բեռլինում սկսվել է Սպարտակիստների ապստամբությունը:

1931 - ծնվել է ամերիկացի նշանավոր դերասան, ամերիկյան կինոյի վետերաններից մեկը հանդիսացող Ռոբերտ Դյուվալը։

1932 - ծնվել է իտալացի գրող, փիլիսոփա Ումբերտո Էկոն։

1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լիբիական օպերացիայի շրջանակներում բրիտանական զորքերը ջախջախել են իտալական զորքերին Լիբիայի Բարդիա քաղաքի մոտ։

1956 - Անտարկտիդա է հասել առաջին խորհրդային գիտահետազոտական արշավախումբը։

1968 - Չեխոսլովակիայում իշխանության է անցել Ալեքսանդր Դուբչեկը, որը հետո նախաձեռնել է Պրահական գարունը:

2014 - վախճանվել է պորտուգալացի ֆուտբոլիստ, հարձակվող, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը հանդիսացող Էյսեբիոն։

2022 - կապված անկարգությունների հետ Ղազախստանում մտցվել է արտակարգ դրություն:

Կ. Խաչիկյան

Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար
Ամենադիտված