ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի են Մերձմոսկվայում մեքենայի բեռնախցում մահացած հայտնաբերված հայերի անունները. նրանց խոշտանգել են

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայտնի են Մերձմոսկվայի Ռազվիլկա ավանում «Մերսեդես»-ի բեռնախցում մահացած հայտնաբերված երկու տղամարդկանց անունները: Սպանվածներից մեկը՝ Խորեն Մարգարյանը, Հայաստանի քաղաքացի է: Երկրորդ սպանվածն Աբխազիայից Միքայել Լալայանն է: Իրավապահների վարկածով՝ սպանելուց առաջ տղամարդկանց խոշտանգել են:

«МК»-ին հայտնի է դարձել, որ «Մերսեդես»-ը երկուշաբթի երեկոյան հայտնաբերել է մոտակա տներից մեկի բնակիչը: Նրան կասկածելի է թվացել, որ անծանոթ մեքենան երկար ժամանակ կայանված է իր տան մոտ: Տղամարդը ոստիկանություն է զանգահարել:

Իրավապահները որոշել են զննել կասկածելի ավտոմեքենան եւ բեռնախցում երկու դիակ հայտնաբերել: Քննիչները կարծում են, որ սպանությունը պատվիրված է եղել:

ՌԴ ՔԿ Մոսկվայի մարզի վարչության ղեկավարի ավագ օգնական Ելենա Ֆոկինան «ՄԿ»-ին տեղեկացրել է, որ քրեական գործ է հարուցվել երկու հոդվածով՝ «Սպանություն» եւ «Զենքի ապօրինի շրջանառություն»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular