ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխիթարյանն իմ աշակերտն է, նա հիանալի մարդ է. «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ

ՍՊՈՐՏ

«Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի հաջողությունները եվրոպական ֆուտբոլում։

Մխիթարյանն այժմ հանդես է գալիս Միլանի «Ինտերում»:

«Ի՞նչ կարող եմ ասել Մխիթարյանի մասին, ով նույնիսկ 34 տարեկանում շարունակում է պահանջված մնալ Եվրոպայում։ Նա իմ աշակերտն է։ Մենք բոլորս գիտենք այս խաղացողին, բայց ամենից առաջ նա հիանալի մարդ է: Ֆուտբոլային ինտելեկտուալ, տիրապետում է 5 լեզվի, շատ խելացի։

Նա տարբերություն է դնում խաղադաշտում՝ նա ինձ համար վազում էր 12 կիլոմետր մեկ խաղում, նա շատ արագ է մտավոր և ֆիզիկապես։ Նա նաև շատ գոլեր է խփել  կիսապաշտպանի դիրքում խաղալիս։

Նրա կարիերան ինձ չի զարմացնում»,- Միրչա Լուչեսկուի խոսքերն է մեջբերում BSO-ն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular