ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1803 –ծնվել է գրող Մեսրոպ Թաղիադյանը։

1886 – ծնվել է գրականագետ, փիլիսոփա Հայկ Գյուլիքեվխյանը։

1901-վախճանվել է արևմտահայ կին գրող, բանաստեղծ, հրապարակախոս և հասարակական-մանկավարժական գործիչ, առաջին հայ վիպասանուհի Սրբուհի Տյուսաբը։

1911 –ծնվել է գրականագետ Գուրգեն Անտոնյանը։

1921 - Թուրքիան խաղաղություն է հաստատել Հայաստանի հետ։

1924 –ծնվել է գրող Ստեփան Ալաջաջյանը։

1940 – ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը:

1973-վախճանվել է արձակագիր, թարգմանիչ Գրիգոր Արեյանը։

1991- արտոնագիր է ստացել առաջին հայկական ոչ պետական հեռուստաընկերությունը՝ «Ցայգը»։

2011- 90 տարեկան  հասկում Վաշինգտոնում վախճանվել է «ամերիկյան դիվանագիտության վետերան», վիետնամական պատերազմի առաջին տարիներին մամուլի խոսնակ Բերի Զորթյանը։ 

2013- տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձ , նրա մեքենայում պայթուցիկ է հայտնաբերվել։  

2015- գիշերը ժամը 3:15-ի սահմաններում Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն, որի արդյունքում զոհվել են երկու հայ զինծառայողներ:

2020- Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել են Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի ժողովրդական մոբիլիզացիոն ջոկատների հրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսին:

2021- Կորոնավիրուսից մահացել է «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն  Ադիբեկյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

106 մ.թ.ա. – ծնվել է հռոմեացի հռետոր, փիլիսոփա և քաղաքական գործիչ Մարկ Տուլիոս Ցիցերոնը:

1322 –վախճանվել է Ֆրանսիայի արքա Ֆիլիպ 5-րդը:

1431 —Բուրգունդիայի հերցոգը  10 000 ֆրանկով արքեպիսկոպոս Կորշունին է վաճառել է  գերևարված Ժաննա դ՝Արկին:

1799 —Կոնստանտինապոլիսում կնքվել է ռուս-թուրքական համաձայնագիր, ըստ որի Թուրքիան մտել է հակաֆրանսիական կոալիցիայի մեջ:

1815 - Ավստրիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան գաղտնի դաշինք են ստեղծել Պրուսիայի և Ռուսաստանի դեմ։

1851- ֆրանսիացի գիտնական Լեոն Ֆուկոն փորձարկել է իր ճոճանակը, որով իսկ ապացուցվել է երկրի պտույտի հանգամանքը։

1870 – սկսվել է Բրուքլինի կամուրջի շինարարությունը։

1906 —ծնվել է խորհրդային շախտյոր, Ստախանովյան շարժման հիմնադիր Ալեքսեյ Ստախանովը:

1923- վախճանվել է չեխ նշանավոր գրող-երգիծաբան, «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» գրվածքի հեղինակ Յարոսլավ Հաշեկը։

1925 —Բենիտտո Մուսոլինին ընդունել է Իտալիայի «Դուչե»-ի տիտղոսը:

1932 - Հոնդուրասում ռազմական դրություն է հայտարարվել, որպեսզի դադարեցվի բանան վաճառողների խռովությունը, որ կազմակերպվել էր United Fruit Company-ի կողմից։

1956- ծնվել է ավստրալա-ամերիկյան հանրահայտ դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մել Գիբսոնը։

1959- Ալյասկան դարձել է ԱՄՆ-ի 49-րդ նահանգը։

1961 —ԱՄՆ-ը խզել է դիվանագիտական կապերը Կուբայի հետ:

1962 —Հռոմի պապը Ֆիդել Կաստրոյին հեռացրել է եկեղեցուց:

1969- ծնվել է «Ֆորմուլա 1» մարզաձևի գերմանացի աշխարհահռչակ վարորդ, աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը։

1977 —ստեղծվել է  Apple ընկերության առաջին համակարգիչը.

1993- Ջորջ Հ. Ու. Բուշը և Բորիս Ելցինը պայմանագիր են ստորագրել ռազմավարական հարձակողական տիպի սպառազինությունների կրճատման մասին։

1994- Իրկուտսկից Մոսկվա թռչող Տու-154 մակնիշի ինքնաթիռը անսարքության պատճառով վթարի է ենթարկվել, զոհվել է 126 մարդ։

2004 - Flash Airlines Flight 604 ինքնաթիռը խորտակվել է Կարմիր ծովում, որի  արդյունքում 148 մարդ է զոհվել։ Սա ամենաշատ մահ ունեցած ավիավթարներից մեկն է Եգիպտոսի պատմության մեջ։

2018 — «Чанъэ-4» ավտոմատ կայանը պատմության մեջ առաջին անգամ իջել է Լուսնի հակառակ երեսին:

2020 —սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-լեյտենանտ Քասիմ Սուլեյմանին:

2023 —վախճանվել է ռուս քաղաքական գործիչ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի թղթակից–անդամ Ռուսլան Խազբուլատովը:

Կ.Խաչիկյան



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular