ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անչելոտին երկարաձգել է պայմանագիրը Ռեալի հետ

ՍՊՈՐՏ

Իտալացի 64-ամյա մարզիչ Կարլո Անչելոտին երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Այս մասին Արքայական ակումբը հայտնում է իր պաշտոնական կայքում։

Նախկինում իսպանական լրատվամիջոցները հայտնում էին, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հիացած է Անչելոտիի աշխատանքով թիմի ղեկին։ Իտալացին երկու անգամ գլխավորել է Մադրիդը։ Ընդհանուր առմամբ, նա հինգ մրցաշրջան է անցկացրել Մադրիդի «Ռեալում» և նվաճել 10 տիտղոս:

Մարզչական կարիերայի ընթացքում Կարլոն հասցրել է աշխատել նաև «Պարմայում», «Յուվենտուսում», «Միլանում», «Չելսիում», ՊՍԺ-ում, Մյունխենի «Բավարիայում», «Նապոլիում» և «Էվերտոնում»։

 

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular