Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Իռլանդիա՝ Սահմանադրության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1884 –ծնվել է  նկարիչ Սեդրակ Առաքելյանը։

1910 –ծնվել է գրականագետ Արամ Ինճիկյանը։

1917– Ռուսաստանում իշխանության գլուխ անցած խորհրդային կառավարությունը ընդունել է դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որով ճանաչել է հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

1919 –ծնվել արձակագիր, բանաստեղծ Հովհաննես Ղուկասյանը։

1930 –ծնվել է թարգմանչուհի Սոֆի Ավագյանը։

1966 –վախճանվել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սալոմե Արեշյանը։

1971 –վախճանվել է քանդակագործ, մանկավարժ, արվեստի տեսաբան Սուրեն Ստեփանյանը։

1993 –վախճանվել է հանրահայտ դերասան Մհեր Մկրտչյանը։

2004-Հայաստանի կառավարության որոշմամբ «Հայփոստ»-ի բաժնետոմսերը լիազորագրային կառավարմամբ փոխանցվել են «Կոնվերս-ինվեստբանկ» ընկերությանը, որի փոխարեն «Կոնվերս-ինվեստ»-ը պետք է ստանա եկամուտների 20 տոկոսը:

2005-Հայազգի մեծահարուստ Գաֆեսճյանների ընտանիքին պատկանող «Կասկադ Բանկ»-ը ձեռք է բերել վրացական «Էմպորիկի Բանկ»-ը:

2013- տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձ, Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածուի մեքենայում պայթուցիկ է հայտնաբերվել։

2014- Ստեփանակերտում ԼՂ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակել է անցած հուլիսին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանն ապօրինաբար հատած երկու ադրբեջանցիների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի դատավճիռը: Ադրբեջանցի դիվերսանտներից մեկը դատապարտվել է ցմահ, իսկ մյուսը 22 տարվա ազատազրկման։

2016- վաղ առավոտյան Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1170 —սպանվել է Անգլիայի թագավորի կանցլեր Կենտերբերիի արքեպիսկոպոս Թոմաս Բեկետը։

1708 —Ռուսաստանի ցար Պետրոս 1-ինի հրամանով Ռուսական կայսրության տարածքը բաժանվել է ութ գուբերնիաների։

1709 –ծնվել է Ռոմանովների արքայատոհմից Ռուսաստանի կայսրուհի Ելիզավետա Պետրովնան։

1721 —ծնվել է ֆրանսիայի Լյուդովիկոս 14-րդ թագավորի ֆովորիտուհի մարքիզուհի դե Պոմպադուրը։

1766 —ծնվել է շոտլանդացի քիմիկոս և գյուտարար Չարլզ Մակինտոշը, որը հանդիսանում է անջրանցիկ թիկնոցի (մակինտոշի) հայտնագործողը։

1768 —Ռւսաստանում Եկատերինա 2-րդ կայսրուհին մտցրել է թղթադրամը։

1788 —ծնվել է դանիացի հնէաբան Քրիստիան Յուրգենսեն Թոմսենը, որն առաջինն է պատմության մեջ սահմանել քարե, բրոնզի և երկաթի դարաշրջանները։

1800 —ծնվել է ամերիկացի գյուտարար Չարլզ Գուդիերը, որը առաջինն է աշխարհում իրականացրել կաուչուկի վուլկանացումը և ռետինի ստացումը։

1845– Տեխասը դարձել է ԱՄՆ-ի 28-րդ նահանգը:

1846 – ռուս աստղագետ Վասիլի Ստրուվեի նախաձեռնությամբ նոր հայտնաբերած մոլորակը կոչվել է Նեպտուն:

1860– ջուր է իջեցվել Միացյալ Թագավորության «HMS Warrior» աշխարհում առաջին ամբողջությամբ երկաթե զրահանավը:

1898 –ծնվել է  մեքսիկացի նկարիչ, մեքսիկական մոնումենտալ գեղանկարչության դպրոցի հիմնադիրներից մեկը հանդիսացող Սիկեյրոսը։

1911– Մոնղոլիան անկախացել է Չինաստանի Ցին դինաստիայից:

1929 –ծնվել է գերմանացի ֆիզիկոս Յուրգեն Էյլերսը։

1938– ծնվել է ամերիկացի դերասան, ճանաչված դերասանուհի Անջելինա Ջոլիի հայր Ջոն Վոյթը:

1980– վախճանվել է ռուս գրող, հուշագիր, լեզվաբան և ուսուցչուհի, բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի կին Նադեժդա Մանդելշտամը:

1986 –վախճանվել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ Անդրեյ Տարկովսկին։

1989 – չեխ գրող Վացլավ Հավելը դարձել է Չեխոսլովակիայի վերջին նախագահ:

1991- Ադրբեջանում տեղի է ունեցել պետական անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների  99,58 %-ը կողմ է արտահայտվել անկախությանը։

1993 —ուժի մեջ է մտել բիոլոգիական բազմաձևության մասին կոնվեկցիան։

1996 —Գվատեմալայում ավելի քան 36 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմն ավարտվել է կողմերի միջև կնքված հրադադարով։

1998 —Կամբոջայի Կարմիր կխմերները ներողություն են խնդրել 1970-ականներին իրականացրած ցեղասպանության համար, որին զոհ է գնացել մոտ մեկ միլիոն մարդ։

2004 —վախճանվել է ամերիկացի բիոքիմիկոս և դեղաբան Ջուլիուս Աքսելորդը։

2020 —վախճանվել է ֆրանսիացի հանրահայտ մոդելյեր Պիեռ Կարդենը:

2022- 82 տարեկանում մահացել է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, «ֆուտբոլի արքա» Պելեն:

Կ. Խաչիկյան

Նեթանյահուն խիղճ չունի. ԷրդողանՄարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասինՌոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնականԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
Ամենադիտված