ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստները՝ IFFHS-ի վարկածով

ՍՊՈՐՏ

Անգլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, հաղորդում է armsport.am-ը։

Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցրել է Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ջամալ Մուսիալան։

Լավագույն եռյակը եզրափակում է իսպանացի կիսապաշտպան Գավին, ով ակումբային մակարդակում հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնա»-ում։

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածով (IFFHS) 2023 թվականին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular