ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոնալդուն ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է 2023 թվականին

ՍՊՈՐՏ

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս պահին 2023 թվականի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է։ 

Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության 17-րդ տուրի «Ալ Իթիհադի» դեմ խաղում (5:2) խփեց իր 53-րդ գոլը և ռմբարկուների ցուցակում շրջանցեց Հարի Քեյնին (Բավարիա) և Կիլիան Մբապեին (ՊՍԺ): Նրանք իրենց ակտիվում ունեն 52-ական գոլ:

Քեյնն ու Մբապեն այլևս չեն խաղա 2023 թվականին, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն դեռ կարող է ավելացնել խփած գոլերի քանակը Սաուդյան Արաբիայի առաջնության 18-րդ տուրի՝ դեկտեմբերի 30-ին կայանալիք խաղում։ «Մանչեսթեր Սիթին» դեռ մեկ հանդիպում կանցկացնի այս տարի, սակայն Էրլինգ Հոլանդն, ով 50 գոլի ունի իր ակտիվում այս տարի, չի մասնակցի այդ հանդիպմանը։ Գվարդիոլան երեկ կայացած ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ նորվեգացին թիմին կմիանա հունվարին։

Ռոնալդուն «Ալ Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։

 

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular