ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենաթանկարժեք կազմ ունեցող ակումբներն աշխարհում

ՍՊՈՐՏ

Նախորդ շաբաթ Transfermarkt-ը թարմացրել է մի շարք լիգաներում (եվրոպական թոփ լիգաներ, Սաուդյան Արաբիայի առաջնություն և այլն) հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմն ամենաթանկարժեքն է աշխարհում։ Գվարդիոլայի թիմի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 1,29 մլրդ եվրո։

Երկրորդ տեղում այս ցուցանիշով «Արսենալն» է, որի կազմի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1,11 մլրդ եվրո, երրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է՝ 1,04 մլրդ եվրո։ Լավագույն քառյակը եզրափակում է ՊՍԺ-ն՝ 1,03 մլրդ եվրո։ Ընդհանուր առմամբ, 4 թիմի կազմի ընդհանուր տրանսֆերային արժեքը հատում է 1 մլրդ եվրոն։

Այս ցուցանիշով լավագույն տասնյակում են նաև «Չելսին», «Բավարիան», «Լիվերպուլը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»։

Լավագույն 20 թիմերի ցանկում Անգլիան (ԱՊԼ) ունի 10 ներկայացուցիչ․ այսինքն, ամենաթանկարժեք կազմ ունեցող 20 ակումբներից ուղիղ կեսը ներկայացնում են ԱՊԼ-ն։ Բունդեսլիգան ունի 4 ներկայացուցիչ, Ա Սերիան՝ 3, Լա Լիգան՝ 2, իսկ Լիգա 1-ը՝ միայն մեկ։ Նշենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի եզրափակիչի մասնակից «Ինտերն» այս ցանկում 13-րդն է։

Ինչ վերաբերում է լիգաներին, ապա ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքով ամենաթանկարժեք լիգան Անգլիայի Պրեմիեր լիգան է։ ԱՊԼ-ում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է ավելի քան 11 մլրդ եվրո։

Երկրորդ տեղում Լա լիգան է (4,84 մլրդ եվրո), երրորդում՝ Ա Սերիան (4,66 մլրդ եվրո): Լավագույն հնգյակում են գերմանական Բունդեսլգան (4,36 մլրդ եվրո) և ֆրանսիական Լիգա-1-ը (3,63 մլրդ եվրո)։

 

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular